Չորեքշաբթի, 19 Ապրիլի 2017թ. Տարհանման վարժանք թիվ 5 դպրոցում | Ապրիլի 18-ին Ասիական զարգացման բանկի կողմից նախաձեռնած՝ «Բարձրացնենք դիմակայությունը տիեզերական և տեղեկատվական ու հեռահաղորդակցման տեխնոլոգիանեի կիրառմամբ» ծրագրի եզրափակիչ փուլի շրջանակներում Դիլիջանի Վախթանգ Անանյանի անվան թիվ 5 դպրոցում իրականացվեց տարհանման վարժանք: Դպրոցի 10 և 11 դասարանների աշակերտների մասնակցությամբ տարհանման պլանի և սցենարի հիման վրա կատարվեց աշակերտների տարհանում և աղետների հետևանքների քարտեզագրում՝ օգտագործելով համապատասխան բջջային մոբիլ սարքերին ներբեռնված ծրագրային հավելվածները: Տարհանման գործընթացը դպրոցում համակարգվում էր Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետների և փրկարարների մասնակցությամբ: Միջոցառմանը մասնակցում էին Հայաստան ժամանած Ասիայի տեխնոլոգիաների ինստիտուտի ռեկտոր, դոկտոր Սամարակոն Լալը, ինստիտուտի խորհրդատու մասնագետները, ինչպես նաև Ասիական զարգացման բանկի նախագիծը համակարգող խումբը: Ներկա էին նաև ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության ներկայացուցիչ, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանը, Դիլիջանի գլխավոր ճարտարապետ Նվեր Դանիելյանը, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: |
|
|