Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 78
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Չորեքշաբթի, 12 Ապրիլի 2017թ.
Հայտարարություն Դիլիջան համայնքի նոր տրանսպորտի ծառայության անվան, լոգոյի և կարգախոսի մշակման վերաբերյալ

Շուտով Դիլիջան համայնքը շնորհիվ Եվրոմիության հետ իրականացվող ծրագրի, կունենա արդյունավետ և ճշգրիտ հասարակական տրանսպորտային նոր համակարգ, որը կսպասարկի Դիլիջան, Թեղուտ, Հաղարծին, Աղավնավանք, Գոշ և Հովք համայնքները:

Նոր տրանսպորտի ծառայության անվան, լոգոյի և կարգախոսի մշակման համար ապրիլի 1-ից մինչև ապրիլի 28-ը ներառյալ, հայտարարվում է մրցույթ, որին կարող են մասնակցել մինչև 40 տարեկան բոլոր այն անձինք (թ՛ե անհատական և  թե՛ խմբակային), ովքեր Դիլիջան համայնքի բնակիչ են:

Հետաքրքրված անձինք իրենց աշխատանքները կարող են ներկայացնել Դիլիջանի համայնքապետարան ծրարով, որի վրա պետք է գրված լինի՝ «Դիլիջան համայնքի նոր տրանսպորտային համակարգի անվան և լոգոյի մրցույթի համար», անուն, ազգանուն: 

Առաջարկներ ընդունվում են նաև էլեկտրոնային տարբերակով`dilijan1@yahoo.com հասցեով:

Մրցույթի պահանջներ.

  1. Մրցույթի համար առաջարկվող պատկերները պետք է լինեն նախկինում երբևէ չթողարկված,
  2. Լոգոն պետք է լինի յուրօրինակ, մշակված հատուկ մրցույթի համար, արտահայտի գաղափարն ու նպատակը:

Հիշեցնենք, որ Լոգոն կազմակերպության գործունեության ոգին է, լոգոյի յուրաքանչյուր գիծ, մասնիկ,  պետք է ունենա իր նշանակությունն ու բացատրությունը:

  Մրցույթին ներկայացված աշխատանքները կգնահատվեն հատուկ հանձնաժողովի կողմից, հաջողված աշխատանքի հեղինակը կխրախուսվի Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի կողմից:

Soon the community of Dilijan thanks to a European Union project will have a new and effective system of transportation that will serve Dilijan, Teghut, Haghartsin, Aghavnavanq, Gosh and Hovq communities.

We announce a call to create new name, logo and slogan for the new system of transportation. Individuals or groups aged under 40 who live in Dilijan can participate in the contest.

Interested participants can bring envelope entitled "For the contest of new name and logo of Dilijan community new transportation system" to the Dilijan municipality or send it via email to dilijan1@yahoo.com. Do not forget to write your name on the envelope and in the email.

The deadline for submissions is April 28.

Requirements for the contest

1. The logo design and name should be unique and recognizable, developed for the contest and associated with the new transportation system.

 2. The logo should be designed in the way that the viewer can easily get the idea and meaning of it.

The logo designs and names will be evaluated by the special committee and the winner will be awarded by the head of Dilijan community Armen Santrosyan.





ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner