Սիրելի կանայք, մայրեր, քույրեր.
Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ գարնանային գեղեցիկ տոնի ՝ Մարտի 8-ի աոթիվ:
Մաղթում եմ ձեզ առողջություն, անսահման սեր, հաջողություններ աշխատանքում ու կյանքում: Այս գեղեցիկ տոնը ևս մի հաճելի առիթ է մեծարելու ու գնահատելու կնոջը, արժևորելու նրա դերակատարությունը մեր կյանքում:
Հազարամյակներ շարունակ հայ կինը, հավատարիմ իր նկարագրին, միշտ էլ եղել է հոգևոր ու ազգային արժեքների ու ավանդույթների կրողն ու փոխանցողը ընտանիքում, ընտանեկան ջերմության ու ամրության պահապանը: Անգնահատելի է նրա դերը սերունդների հայեցի դաստիարակության ու կրթության գործում:
Սիրելի կանայք, համոզված եղեք, որ մեր գործունեության մեջ միշտ առաջնային նշանակություն է տրվելու սոցիալական ծրագրերին, որոնք ունենալով հետագա զարգացում, իրենց նպաստն են բերելու մեր համաքաղաքացիների կյանքի որակի բարելավմանը:
Այս տոնական օրը մաղթում եմ ձեզ, որ ունենաք ավելի մեծ դերակատարություն մեր հասարակական -քաղաքական կյանքում, ավելի լայնորեն ներգարավվեք քաղաքի զարգացման խոշոր գործընթացներում:
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ՝ մաղթելով ընտանեկան ջերմություն և հաջողություններ: