Փետրվարի 22-ին Դիլիջանի համայնքապետարանում տեղի ունեցավ «Երեխաների խոսքի ուժը» ծրագրով անցկացված հատուկ դասընթացի մասնակիցների խրախուսման արարողություն:
Մանկական զարգացման հիմնադրամի տնօրինությունը ամփոփելով դասընթացին մասնակցած դպրոցականների ներկայացրած աշխատանքները՝ մրցույթի հաղթող է ճանաչել Գոշի միջանակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Թագուհի Ամիրյանին: 2-րդ տեղի մրցանակին են արժանացել Սերինե Սարգսյանը, ( Գոշի դպրոց,10-րդ դասրան) Մարինե Աբրահամյանը, ( քաղաքի թիվ 6 դպրոց, 9-րդ դասարան), և Ամալյա Ստեփանյանը, (Հաղարծնի դպրոց, 7-րդ դասարան: Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը և Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը պատվոգրեր և նվերներ հանձնեցին լավագույն արդյունքներ ձեռք բերած դպրոցականներին:
Իր շնորհավորական խոսքում համայնքի ղեկավարը նշեց, որ կարևորում է նման ծրագրերի իրականցումը, որոնք օգնում են երեխաներին և երիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը, ողջունելի համարելով երեխաների պատրաստակամությունը օգնել համայնքի խնդիրների լուծմանը: Նա իր շնորհակալությունը հայտնեց նաև Մանկական զարգացման հիմնադրամի և Beeline-ի տնօրինություններին և ծրագրի իրականացմանը աջակցած կազմակերպություններին: Իր հերթին Լուսինե Սիմոնյանը իր երախտագիտությունը հայտնեց համայնքի ղեկավարությանը, ծրագրին ըստ ամենայնի օժանդակելու համար՝ հույս հայտնելով որ ծրագիրը կլինի շարունակական իր նպաստը բերելով համայնքի պատանիների և երիտասարդների քաղաքացիական ակտիվության բարձրացնմանը:
Միջոցառմանը մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Մակարյանը, համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցներ, դպրոցների տնօրեններ, լրատվության ներկայացուցիչներ:
«Երեխաների խոսքի ուժը» հատուկ դասընթացները նախաձեռնել է Մանկական զարգացման հիմնադրամը՝ Beeline-ի աջակցությամբ: Այն մեկնարկել է 2016թ. դեկտեմբերին՝Հաղարծնի դպրոցում: Դասընթացին մասնակցել են Դիլիջան համայնքի շուրջ 4 տասնյակ դպրոցականներ: «Երեխաների խոսքի ուժը» ծրագրի նպատակն է օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունները զարգացնել երեխաների և պատանիների ստեղծագործ, քննադատական և այլընտրանքային մտածողությունը, բարձրացնել ծնողների և համայնքի բնակիչների իրազեկվածությունը երեխաների բարեկեցության վերաբերյալ։