Ուրբաթ, 17 Փետրվարի 2017թ. Ընդունելություն համայնքապետարանում |  Փետրվարի 17-ին Դիլիջանի համայնքապետարանում նորածինների մայրերի հերթական ընդունելությունն էր: Համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը շնորհավորեց երտասարդ մայրերին՝ նորածիններին մաղթելով առողջություն և լավ ապագա: Ընդունելությանը 55 նորածինների մայրերի հատկացվեց համայնքապետարանի սահմանած դրամական օգնությունը (ընդհանուր գումարը կազմում էր 1 միլ 90 հազար դրամ): Այնուհետև հանդիպմանը համայնքի ղեկավարը երիտասարդ մայրերին իրազեկեց համայնքում իրականացվող սոցիալական ծրագրերին, միաժամանակ պատասխանելով ներկաներին հուզող հարցերին: Ի պատասխան ՝ Գոլովինո թաղամասի տրանսպորտային սպասարկման վիճակի վերաբերյալ տրված հարցի՝ համայնքի ղեկավարը պարզաբանեց, որ առաջիկայում տրանսպորտի արդիականացման ծրագրի հետ կապված, համայնքը ստանալու է ավտոբուսներ, և որ ոչ միայն այդ թաղամասի, այլև առհասարակ քաղաքի տրանսպորտային սպասարկման վիճակը էապես կբարելավվի: Իսկ նոր աշխատատեղերի բացման հեռանկարի վերաբերյալ տրված հարցի կապակցությամբ նշվեց, որ այդ ուղղությամբ նույնպես դրական փոփոխություններ են ակնկալվում, կապված առաջիկայում գարեջրի գործարանի գործարկման հետ: Միաժամանակ նշվեց, որ ծրագրեր կան նաև քաղաքում բացելու նոր արտադրական ձեռնարկություններ: Միջոցառմանը մասնակցում էին համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցներ և լրատվության ներկայացուցիչներ: |
|
|