Երեքշաբթի, 14 Փետրվարի 2017թ. Նշվեց Տյառնընդառաջը |  Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տյառնընդառաջի պատարագից հետո Հայոց եկեղեցիներում տեղի է ունենում նորապսակների օրհնության կարգ: Տյառնընդառաջի ծիսական արարողակարգը Դիլիջանի աղոթատանը Տեր Շավարշ քահանա Սիմոնյանի հանդիսապետությամբ Հայ եկեղեցու կանոնի համաձայն սկսվեց փետրվարի 13-ին: Երեկոյան ժամերգությունից հետո, կատարվեց նախատոնակ, որն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Նախատոնակի արարողության ավարտին կատարվեց Անդաստանի արարողություն: Աղոթատան բակում վառվեց ծիսական խարույկը և նորապսակները կատարեցին կրակի վրայից ցատկելու ավանդական ծիսակարգը: Այսօր՝ աղոթատանը մատուցվեց Տյառնընդառաջի պատարագ, կատարվեց նորապսակների օհնության կարգ: Հ. Գ. Տոնի ակունքները գալիս են հազարամյակների խորքից և կապված են կրակի պաշտամունքի հետ: Նախկինում՝ հեթանոսական շրջանում, այն անվանվել է Տըրնդեզ, որը նշանակել է կրակի դեզ: Հնում մեր նախնիները կրակին վերագրել են կենարար ու զորեղացնող հատկություններ: |
|
|