Փետրվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը այցելեց Դիլիջան:
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի, Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ
Վաչե Տերտերյանի մասնակցությամբ նախարարը հանդիպում ունեցավ Տավուշի մարզի համայնքների ղեկավարների հետ:
Նախարարը նախ շնորհավորեց ներկաներին Հայոց ազգային բանակի 25-ամյա հոբելյանի առթիվ՝ նշելով բանակաշինության գործում լուրջ առաջընթացը, իր խոսքում բարձր գնահատանքի արժանացնելով սահմանամերձ համայնքների դերը երկրի անվտանգության համակարգում և ազգ- բանակ գաղափարախոսության իրագործման մեջ: Ներկաների կողմից խիստ հավանության արժանացավ սահմանամերձ գոտու համայնքների խնդիրները կանոնակարգված լուծելուն ուղղված միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ նախարարի գաղափարը;
Նախարարը նշեց, որ այցը պայմանավորված էր նաև ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը Դիլիջան՝ ՊեԿ-ի նախկին շենքում տեղակայելու առաջիկա խնդիրների հետ: Իր խոսքում նա հավաստիացրեց, որ այն լինելու է ամենամրցունակ կրթական հաստատություններից մեկը և մեծապես նպաստելու է նաև մարզի երիտասարդության զինվորական մասնագիտությաուն ընտրելուն, ավելին, հաստատությունը լինելու է գրավիչ ողջ հանրապետության մասշտաբով:
Նախարարը մինչ խորհրդակցությունը այցելել էր Դիլիջանի «Գիտելիք հանուն զարգացման կենտրոն», տեղում ծանոթացել առաջիկայում զինվորականների համակարգչային գիտելիքների ուսուցման հանրավորություններին:
Հանդիպմանը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ու Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսայնը իրենց երախտագիտությունը հայտնեցին նախարարին՝ մարզի և քաղաքի երիտասարդության կրթական հնարավորությունների ավելի ընդլայնմանը նպաստելու համար: