Հունվարի 28-ին՝Դիլիջանի քաղաքային հրապարակում կայացավ զորահանդես նվիրված Հայոց ազգային բանակի կազմավորման 25-ամյակին: Առավոտյան ժամը 10-ին հանդիսավոր քայլերթով հրապարակ մտան Դիլիջանում տեղակայված զորամասի ստորաբաժանումները:
Զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Աշոտ Սարգսյանի և ԴիլիջանհամայնքիղեկավարԱրմենՍանթրոսյանի ողջույնի խոսքից հետոելույթ ունեցան Հաղարծնի վանահայր՝ տեր Արիստակես վարդապետ Այվազյանը, վետերանների խորհրդի նախագահ Լևոն Ջառահյանը,տանկային զորամասի հրամանատարի տեղակալ, մայոր Արթուր Հակոբյանը, ժամկետային զինծառայող Հայկազ Ղուկասյանը։
Բանախոսներն անդրադարձան բանակի անցած հաղթական ուղուն,հայրենի իշխանությունների կողմից զինված ուժերին ցուցաբերվող ամենօրյա ուշադրությանը, հասարակություն-բանակ կապիկարևորությանը:Ելույթներում խոնարհումի խոսքեր հնչեցին ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված Վլադիմիր Ալիխանյանի և հայրենիքի համար զոհված մյուս քաջորդիների հիշատակին:
Զորահանդեսին կատարվեց պարգևների հանձնման արարողություն: Մարտական բարձր պատրաստականության և բանակ– հասարակություն կապի ամրապնդման գործում աչքի ընկած սպաները և մարտիկները պարգևատրվեցին Դիլիջանի համայնքապետարանի պատվոգրերով:
Բանակ –հասարակություն կապի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար՝ Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը զորամասի հրամանատարության կողմից պարգևատրվեց պատվոգրով: Պարգևատրվեց նաև համայնքի ղեկավարի՝ կրթամշակութային ոլորտը համակարգող օգնական Արկադի Մելյանը։
Զորահանդեսից հետո գեղարվեստական համատեղ ծրագրով հանդես եկան քաղաքի ավագ դպրոցի սաները և մշակույթի տան համույթի անհատ կատարողները: