Այսօր Դիլիջանում ձմեռային առաջին զորակոչն էր, որն ավանդույթի համաձայն անցկացվեց հանդիսավոր պայմաններում: Քաղաքային հրապարակում հայրենիքի պաշտպաններին ճանապարհելու էին եկել ծնողները, ընկերները, հարազատները, հանրության ներկայացուցիչները:
Հնչում էր զինվորական խրոխտ երաժշտություն: Հրապարակվեց համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի ողջույնի խոսքն ու բարի մաղթանքները:
Ելույթ ունեցան և նորակոչիկներին իրենց բարի մաղթանքները հղեցին քաղաքի զինկոմի տեղակալ, փոխգնդապետ Անդրանիկ Օրդինյանը, համայնքապետարանի ներկայացուցիչ Ալբերտ Սիմոնյանը, վետերանների խորհրդի նախագահ Լևոն Ջառահյանը:
Հայրենիքի պաշտպաններին իր բարի օրհնությունը հղեց Հաղարծնի վանահայր Տեր Արիստակես վարդապետ Այվազյանը:
Բարի և անվտանգ ծառայություն մաղթենք մեր զինվորներին…