09.10.25
Դիլիջանի համայնքապետարանում հյուրընկալվել է Սլովակիայի Պովաժսկա–Բիստրիցա քաղաքի ղեկավարը
|
Այսօր Դիլիջանի համայնքապետարանում համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության Պովաժսկա–Բիստրիցա քաղաքի ղեկավար Կարոլ Յանասին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու քաղաքների համագործակցության ընթացքը և առաջիկա ծրագրերը։ Անդրադարձել են Դիլիջանում սպորտային համալիրի կառուցման նախաձեռնությանը, ինչպես նաև մշակութային փոխայցերի և երկկողմ համագործակցության խորացման հնարավորություններին։ Դավիթ Սարգսյանը բարձր է գնահատել Կարոլ Յանասի հետ ձևավորված ջերմ և արդյունավետ հարաբերությունները՝ ընդգծելով, որ նման գործընկերությունը կարևոր խթան է համայնքների փոխշահավետ զարգացման համար։ Հիշեցնենք, որ դեռևս 2023 թվականին Դիլիջանի և Պովաժսկա–Բիստրիցայի միջև ստորագրվել ...
Մանրամասն |
|
08.10.25
Հանդիպում գյուղական բնակավայրերի բնակիչների հետ
|
Գյուղական բնակավայրերում այսօր շարունակվել են համայնքի ղեկավարի հանդիպումները բնակիչների հետ: Դավիթ Սարգսյանն այցելել է Հովք, Գոշ, Հաղարծին և Թեղուտ գյուղական բնակավայրեր, հանդիպել բնակիչներին, լսել նրանց բարձրաձայնած հարցերը և առաջարկել համապատասխան լուծումներ:
|
|
07.10.25
Հանդիպում գյուղական բնակավայրերի բնակիչների հետ
|
Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանն այսօր այցելել է գյուղական բնակավայրեր` հանդիպելու բնակիչներին և լսելու նրանց կողմից բարձրաձայնված հարցերը: Համայնքի ղեկավարը շրջայց է կատարել Աղավնավանք բնակավայրում կառուցվող նոր դպրոցի տարածքում՝ ծանոթանալով շինարարական աշխատանքների ընթացքին։ Այնուհետև հանդիպել բնակիչների հետ` քննարկել նրանց հուզող խնդիրները և դրանց հնարավոր լուծման տարբերակները:
|
|
07.10.25
Այսօր գրադարանավարի օրն է
|
Սիրելի՛ գրադարանավարներ, Սրտանց շնորհավորում ենք բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ։ Դուք այն մարդիկ եք, ովքեր ամեն օր պահպանում և տարածում են գիտելիքի ու մշակույթի լույսը։ Ձեր շնորհիվ գրադարանները մնում են ոչ միայն գրքերի պահոց, այլև մի վայր, որտեղ մարդիկ գտնում են իրենց մտածելու, ստեղծելու և ոգեշնչվելու տեղը։ Շնորհակալություն ձեր համբերատար, պատասխանատու և նվիրված աշխատանքի համար։ Թող ձեր աշխատանքը միշտ լինի գնահատված, իսկ գրքերի հանդեպ սերը՝ անսպառ։ Շնորհավոր տոնդ, սիրելի՛ գրադարանավար։
|
|
05.10.25
Դիլիջան համայնքի ղեկավարի շնորհավորական ուղերձը Ուսուցիչների միջազգային օրվա առթիվ
|
Հարգելի՛ ուսուցիչներ և մանկավարժներ,Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ։Այո՛, հեշտ չէ լինել Ուսուցիչ և այն ընտրելն էլ մեծ պատասխանատվություն է: Սակայն ի ուրախություն բոլորիս՝ բոլոր ժամանակներում էլ մենք ունեցել ենք հրաշալի մանկավարժներ՝ սերունդ կերտող, արժեհամակարգ ձևավորող և մարդ դաստիարակելու բարձրագույն առաքելությամբ օժտված։ Նրանց ջանադրությամբ ու նվիրումով էլ այսօր ձևավորվում է մեր երկրի ապագան։Խորին երախտագիտությունս եմ հայտնում յուրաքանչյուրիդ՝ ձեր առաքելության, համբերատար ջանքերի ու մանկավարժի կոչմանը հավատարիմ լինելու համար, ինչի շնորհիվ մեր երեխաները դառնում են կրթված, պատասխանատու և արժանի քաղաքացիներ։Մաղթում եմ ձեզ առողջություն, ստեղծագործական նոր ձեռքբերումներ և նոր ...
Մանրամասն |
|
01.10.25
Այսօր Տարեցների միջազգային օրն է
|
Սիրելի՛ մեծահասակներ, Սիրով շնորհավորում ենք Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում յուրաքանչյուրիդ ձեր կյանքի փորձի, իմաստության և ձեր սերունդների դաստիարակության գործում ունեցած ներդրման համար։ Դուք մեր ընտանիքների հենասյունն եք, մեր մշակույթի և ավանդույթների պահպանողները։ Մաղթում ենք ձեզ առողջություն, երկար տարիների երջանկություն ձեր սիրելի մարդկանց շրջապատում։ Թող յուրաքանչյուր օր ձեզ համար լինի ուշադրությամբ, խնամքով և սիրով լի։
|
|
29.09.25
Քաղաքացիների ընդունելություն գյուղական բնակավայրերում
|
Հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 7-ին և 8-ին Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը կլինի գյուղական բնակավայրերում՝ հանդիպելու տեղի բնակիչներին և լսելու նրանց կողմից բարձրաձայնվող հարցերը: Ստորև տեսե՛ք հանդիպումների անցկացման վայրը և ժամանակացույցը: Հոկտեմբերի 7 Ժամը 11:00–ին Աղավնավանք բնակավայրի վարչական շենք Ժամը 12:00–ին Խաչարձան բնակավայրի վարչական շենք Ժամը 13:00–ին Գոշ բնակավայրի վարչական շենք Հոկտեմբերի 8 Ժամը 11:00–ին Հովք բնակավայրի վարչական շենք Ժամը 12:00–ին Հաղարծին բնակավայրի վարչական շենք Ժամը 13:00–ին Թեղուտ բնակավայրի վարչական շենք
|
|
29.09.25
Հանրային քննարկումների մասին իրազեկում
|
- Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Թեղուտ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Հաղարծին էքստրիմ» ՍՊԸ–ի կողմից Թեղուտ բնակավայրում զիփլայնի վերակառուցման վերաբերյալ առաջին հանրային քննարկումը: - Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 12:00-ին, Դիլիջանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Թաղամաս ՍՊԸ–ի կողմից Շահումյան 17/20 հասցեում «Մայրի» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման աշխատանքների վերաբերյալ առաջին հանրային լսումը:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |