30.06.25
Տեղի է ունեցել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլը
|
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 29-ին Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլին։ Միջոցառմանը մասնակցել են նաև Դիլիջան համայնքի ղեկավարն ու այլ պաշտոնյաներ։Մրցաշարին մասնակցել են ՀՀ մարզերից և Երևանից ընտրված 11 թիմեր՝ յուրաքանչյուրը 7 աշակերտով (5 տղա, 2 աղջիկ), որոնք հաղթահարել են 5000 մետր մրցատարածությունը։ Այս տարի մրցաշարի առաջին՝ մարզային փուլին մասնակցել է 2667 աշակերտ՝ 381 դպրոցից։Եզրափակիչում 1-ին տեղը զբաղեցրել է Սյունիքի մարզի Կապանի Հունան Ավետիսյանի անվան թիվ 9 ավագ դպրոցը, 2-րդը՝ Վայոց ձորի Արենիի միջնակարգ դպրոցը, 3-րդը՝ Արարատի Ուրցաձորի միջնակարգ դպրոցը։ Հաղթող թիմերը ...
Մանրամասն |
|
27.06.25
Աջակցություն Արցախի մեր հայրենակիցներին
|
Դիլիջանի համայնքապետարանի և «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով շարունակվում են աջակցման ծրագրերը Արցախից բռնի տեղահանված և Դիլիջան համայնքում բնակություն հաստատած մեր հայրենակիցների համար։ «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ն տրամադրել է հագուստ, սնունդ, ինչպես նաև կազմակերպել է հանդիպում իրավական խորհրդատուի հետ՝ աջակցության կարիք ունեցող անձանց օգնելու՝ իրենց իրավունքների պաշտպանության, փաստաթղթային գործընթացների և այլ իրավական հարցերում։ Դիլիջանի համայնքապետարանը շարունակում է սերտ համագործակցությունը շահագրգիռ կազմակերպությունների հետ՝ ապահովելու մեր համաքաղաքացիների բարեկեցիկ կյանքի նվազագույն պայմանները։
|
|
26.06.25
Հավաստագրեր և շնորհակալագրեր «ՄԻՄԻՆՈ» փառատոնի շրջանակներում
|
Այսօր Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը շնորհել է հավաստագրեր և շնորհակալագրեր՝ «Միմինո» հայ–վրացական փառատոնի կազմակերպմանն աջակցած և անմիջական մասնակցություն ունեցած անձանց։Հավաստագրեր են հանձվել Դիլիջանի ավագ դպրոցի աշակերտներին՝ կամավորական աշխատանքում ցուցաբերած ակտիվության և պատասխանատվության համար՝ Մանե Մանթաշյանին, Անի Մանթաշյանին, Սուսաննա Ղազարյանին, Վիկտորյա Անդրեասյանին, Ռիմա Զաքարյանին, Քրիստինե Վարդանյանին:Փառատոնի կազմակերպիչ կառույցները ևս ի դեմս Տուրիզմի Հայկական Ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի և «Հայ-խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանի՝ բարձր գնահատելով համագործակցությունը, ...
Մանրամասն |
|
|
23.06.25
Կայացել է Տավուշի մարզի խորհրդի հերթական նիստը
|
Դիլիջան համայնքի ղեկավարը հունիսի 23-ին մասնակցել է ՀՀ Տավուշի մարզի խորհրդի նիստին, որը վարել է մարզպետ Հայկ Ղալումյանը: Քննարկվել են մի շարք հարցեր, ինչպես իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքը, տեղական բյուջեների սեփական եկամուտների կատարողականը, գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը և այլն: Մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները ներկայացրել են զեկույցներ կատարված աշխատանքների մասին: Լուսանկարները՝ ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից:
|
|
22.06.25
Դիլիջանում տեղի ունեցավ հայ–վրացական մշակութային խոհարարական «Միմինո» փառատոնը
|
Փառատոնի նպատակն է խթանել հայ-վրացական բարեկամական հարաբերությունները մշակույթի և խոհարարության միջոցով, ինչպես նաև ներկայացնել երկու երկրների ավանդական ուտեստները և մշակութային ժառանգությունը:Փառատոնին մասնակցում էին Վրաստանից և Հայաստանից ժամանած խոհարարներ, մշակութային գործիչներ, արվեստագետներ և զբոսաշրջիկներ։ Միջոցառմանը ներկա էին նաև Դիլիջանի, օտարերկրյա պատվիրակությունների, գործընկեր քաղաքների պաշտոնական ներկայացուցիչները։«Միմինո» փառատոնը նախատեսվում է դարձնել ամենամյա՝ ընդլայնելով մասնակիցների թիվը և ընդգրկելով ավելի լայն մշակութային շերտեր։Փառատոնը իրականացվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Զբոսաշրջության կոմիտեի, Դիլիջանի համայնքապետարանի, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի, ...
Մանրամասն |
|
21.06.25
Դիլիջանն ու Նոալեն պաշտոնապես դարձան «Քույր քաղաքներ»
|
Այսօր Դիլիջան համայնքը հյուրընկալեց մի շարք միջազգային պատվիրակությունների՝ ընդգծելով համայնքի պատրաստակամ լինելը միջազգային համագործակցության ու բարեկամական կապերի ամրապնդման նկատմամբ։Դիլիջան այցելեցին Իտալիայի Հանրապետության Նոալե քաղաքի, Սլովակիայի Հանրապետության Պավաժսկա Բիստրիցա քաղաքի, Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքի, ինչպես նաև Դոմինիկյան Հանրապետության՝ Հայաստանում ներկայացված պատվիրակությունները։Հանդիպման սկզբում Դիլիջան համայնքի ղեկավարը ողջունեց հյուրերին՝ շնորհակալություն հայտնելով այցելության և գործընկերային տրամադրվածության համար։ Նա ներկայացրեց Դիլիջանի և վերոնշյալ քաղաքների միջև արդեն իսկ հաստատված կապերի պատմությունը, իրականացված համատեղ ծրագրերը, ինչպես նաև հետագա զարգացման ...
Մանրամասն |
|
16.06.25
Ամփոփվել են «Rocking Dilijan» առաջնության արդյունքները
|
Հունիսի 14-ին Դիլիջանի մարզահամալիրում անցկացվեց «Rocking Dilijan» ամենամյա հունահռոմեական ըմբշամարտի առաջնությունը։Մրցաշարը կազմակերպվել էր Green Rock հիմնադրամի նախաձեռնությամբ և համախմբել էր տարբեր մարզերի ու քաղաքների լավագույն պատանի ըմբիշներին՝ Գյումրիից, Արարատից, Ջրվեժից, Էջմիածնից, Երևանից, Ստեփանավանից, Գավառից և Դիլիջանից։Դիլիջանի մարզահամալիրի պատանի ըմբիշները առաջնության ընթացքում ցուցաբերեցին բարձր պատրաստվածություն և գրանցեցին հետևյալ արդյունքները․- Մարտիրոսյան Տիգրան – 1-ին տեղ, 44 կգ քաշային կարգ- Ղալումյան Նարեկ – 2-րդ տեղ, 62 կգ քաշային կարգ- Գուլինյան Ավետ – 3-րդ տեղ, 23 կգ քաշային կարգՇնորհավորում ենք մեր մարզիկներին արժանապատիվ մասնակցության ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |