Այսօր: Հինգշաբթի, 19 Հունիսի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 106
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
16.06.25 Ամփոփվել են «Rocking Dilijan» առաջնության արդյունքները
Հունիսի 14-ին Դիլիջանի մարզահամալիրում անցկացվեց «Rocking Dilijan» ամենամյա հունահռոմեական ըմբշամարտի առաջնությունը։Մրցաշարը կազմակերպվել էր Green Rock հիմնադրամի նախաձեռնությամբ և համախմբել էր տարբեր մարզերի ու քաղաքների լավագույն պատանի ըմբիշներին՝ Գյումրիից, Արարատից, Ջրվեժից, Էջմիածնից, Երևանից, Ստեփանավանից, Գավառից և Դիլիջանից։Դիլիջանի մարզահամալիրի պատանի ըմբիշները առաջնության ընթացքում ցուցաբերեցին բարձր պատրաստվածություն և գրանցեցին հետևյալ արդյունքները․- Մարտիրոսյան Տիգրան – 1-ին տեղ, 44 կգ քաշային կարգ- Ղալումյան Նարեկ – 2-րդ տեղ, 62 կգ քաշային կարգ- Գուլինյան Ավետ – 3-րդ տեղ, 23 կգ քաշային կարգՇնորհավորում ենք մեր մարզիկներին արժանապատիվ մասնակցության ... Մանրամասն
11.06.25 ՄԻՄԻՆՈ ՓԱՌԱՏՈՆԸ ԿՐԿԻՆ ԳԱԼԻՍ Է ԴԻԼԻՋԱՆ
Հունիսի 21-ին Դիլիջանում կանցկացվի «Միմինո» հայ–վրացական մշակութային խոհարարական ամենամյա փառատոնը:Փառատոնի ընթացքում հայկական և վրացական թիմերը կներկայացնեն իրենց խոհանոցների բազմազանությունն ու պատմությունը, պարերն ու երգերը, արվեստի ու արհեստագործական աշխատանքները:Փառատոնի հիմնական նպատակը երկու հարևան երկրների միջև զբոսաշրջային այցելությունների ակտիվացմանը նպաստելն է, միջմշակութային երկխոսությունն ու ժողովուրդների բարեկամությունն ամրապնդելը:Փառատոնի մուտքն ազատ է: Սիրով սպասում ենք բոլորիդ:Հասցե՝ Դիլիջանի կենտրոնական հրապարակ (շատրվանների հրապարակ), Մյասնիկյան փողոցԾրագիրն իրականացվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Զբոսաշրջության կոմիտեի, Դիլիջանի համայնքապետարանի, Տուրիզմի ... Մանրամասն
08.06.25 Վերապատրաստման ծրագիր ՆՈՒՀ դաստիարակների օգնականների համար
Հունիսի 7-ին Դիլիջան համայնքի ենթակայությամբ գործող բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատությունների դաստիարակի օգնականները մասնակցեցին «Դաստիարակի օգնականին ներկայացվող պահանջները, նրա համագործակցությունը դաստիարակի հետ մանկապարտեզում» թեմայով վերապատրաստման դասընթացին, որն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված «Թիչինգ Ըքադեմի» կազմակերպության կողմից։ Դասընթացի ավարտին մասնակիցները ստացան համապատասխան հավաստագրեր։Վերապատրաստումը իրականացրեց ոլորտի փորձագետ Լիանա Վերդյանը՝ նախադպրոցական կրթության ծրագրերի և ուսումնական ձեռնարկների համահեղինակ։Դասընթացը կազմակերպվել է Դիլիջանի համայնքապետարանի նախաձեռնությամբ՝ հիմք ընդունելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. ... Մանրամասն
07.06.25 Այցելություն ԴՈՒԿՈ կենտրոն
Հունիսի 7-ին «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ գրասենյակում Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը հանդիպել է «INVEsT in You» միջազգային կրթական ծրագրի աշխատանքային պրակտիկայի բաղադրիչի մասնակից երիտասարդների հետ, որոնք շուտով մեկնելու են Սլովակիայի Հանրապետություն։Այս եզակի և հետաքրքիր հնարավորությունն ուղղված է մասնակիցների անձնական և մասնագիտական զարգացմանը։ Ծրագիրն ընձեռում է 80 օր շարունակ Եվրոպական Միությունում ապրելու և մասնագիտական փորձառություն ձեռք բերելու հնարավորություն՝ միջին մասնագիտական հաստատությունների նախկին և ներկայիս ուսանողների համար։Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը մանրամասն ծանոթացավ ծրագրի բոլոր բաղադրիչներին և մասնակիցների ... Մանրամասն
02.06.25 Դիլիջանը՝ միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխության դափնեկիր
Վերջին տարիներին Դիլիջանում ակտիվ իրականացվում են բազմաբնույթ խոշոր միջոցառումներ և արտաքին հարաբերությունները խորացնող մի շարք նախաձեռնություններ՝ համայնքապետարանի և գործընկեր կազմակերպությունների համատեղ ջանքերով։Այս զարգացումների տեսանելի արդյունքներից է Դիլիջանի՝ MICE Excellence Awards հեղինակավոր միջազգային մրցանակաբաշխության դափնեկիր դառնալը։ Մրցանակը շնորհվել է Meet Dilijan նախաձեռնության շրջանակում՝ Դիլիջանը ճանաչելով որպես միջոցառումների կազմակերպման համար լավագույն արտասահմանյան ուղղություն։Այսօր Դիլիջանը ներկայանում է որպես ժամանակակից և բազմաֆունկցիոնալ հարթակ՝ հարմար տարբեր տեսակի բիզնես և մշակութային միջոցառումների անցկացման համար։ Քաղաքը իր մշակութային ժառանգության, յուրօրինակ ... Մանրամասն
02.06.25 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի´ այցելուներ,
Հունիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը «Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահը» աշխատելու է երկարացված գրաֆիկով՝ ամեն օր՝ 10:00-ից մինչև 21:00-ն։
Հիշեցնենք, որ թանգարանում երկուշաբթին ոչ աշխատանքային օր է։
Սիրով սպասում ենք ձեզ՝ բացահայտելու Դիլիջանի պատմությունն ու արվեստը երկարատև ամառային օրերին։

01.06.25 Դիլիջան համայնքի ղեկավարի շնորհավորանքը երեխաներին՝ Հունիսի մեկի կապակցությամբ
Սիրելի՛ երեխաներ,Հարգարժա՛ն ծնողներ,Շնորհավորում եմ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։Երեխաները մեր կյանքի լույսն են, մեր հոգու ամենաանմեղ արտացոլանքը։ Նրանց աչքերում ապրում են հույսը, երազանքը և վաղվա օրը։ Յուրաքանչյուր մեծի պարտքն է սեր ու հոգատարություն ներդնել նրանց մեջ՝ կառուցելով վստահելի, անվտանգ ու լիարժեք մանկություն։Դիլիջանի համայնքապետարանն առանձնակի կարևորում է նախադպրոցական կրթության դերը։ Այդ համոզմունքով ենք Դիլիջանում իրականացնում մանկապարտեզների հիմնանորոգում և վերանորոգում, կազմակերպում բովանդակային բազմապիսի միջոցառումներ՝ ապահովելով մեր փոքրիկների լիարժեք զարգացումը, կրթությունն ու ուրախ մանկությունը։Թանկագի՛ն փոքրիկներ, եղե՛ք առողջ, ուրախ ու անհոգ, մեծացե՛ք ... Մանրամասն
01.06.25 Դիլիջան համայնքի ղեկավարն այցելել է հունիսի 1-ին նվիրված միջոցառումներին
Այսօր՝ հունիսի 1-ին, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, Դիլիջան համայնքի ղեկավարն այցելել է համայնքի տարբեր թաղամասերում կազմակերպված տոնական միջոցառումներին։ Նա շնորհավորել է փոքրիկներին տոնի առթիվ, մաղթելով առողջություն, երջանկություն և պայծառ մանկություն։
Այցի ընթացքում համայնքի ղեկավարը նաև հանդիպել է բնակիչների հետ, լսել նրանց հուզող հարցերն ու առաջարկությունները՝ արձանագրելով կարիքներն ու քննարկելով հնարավոր լուծումները։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Հաշվետվություն
 2021-2022թթ. զեկույց
թիվ 6 արտահերթ նիստ 21.01.2022
 Ավագանու թիվ 5 նիստ  29.12.2021
Ավագանու թիվ 4 նիստ
Ավագանու թիվ 3 նիստ   30.11.2021
Ավագանու թիվ 2 նիստ 16.11.2021
2021-2026 թթ. Դիլիջան համայնքի ավագանու անդրանիկ ն
Ավագանու արտահերթ նիստ 04.03.2019
Ավագանու արտահերթ նիստ 22.03.2018
Ավագանու արտահերթ նիստ - 26.01.2018
Ավագանու նիստ - 26.12.2017
Ավագանու արտահերթ նիստ  - 06.03.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner