Այսօր: Շաբաթ, 11 Հուլիսի 2020թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.07.20 Սուբվենցիոն ծրագրի ընթացքը

 Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում փոսալցման աշխատանքներ են իրականացվում Կամարինի,  Օրջոնիկիձե և Գայի փողոցներում: Ծրագրով նախատեսված ճանապարհների վերանորոգման աշխատանքներ են ընթանում նաև քաղաքի այլ հատվածներում:

25.06.20 Գյուղատնտեսության պետական աջակցության ծրագրեր
«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի հիմնական նպատակն է հանրապետության ագրոպարենային ոլորտում զբաղ­ված ֆիզիկական և իրա­վաբանական անձանց տրամադրվող վարկերի տոկոսա­դրույքների մասնակի սուբսիդա­վորման, վարկավորման պայմանների բարելավման միջոցով նպաստել տնտեսա­վարողների կարողությունների ընդլայնմանը,  արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը:  Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառման շրջանակներում, պետության կողմից սուբսիդավորման արդյունքում, մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը տրամադրվող վարկերի համար սահմանված են հետևյալ պայմանները.  ... Մանրամասն
23.06.20 Սուբվենցիոն ծրագիրը ակտիվ ընթացքի մեջ է
      Ինչպես տեղեկացվել է մեր  նախորդ հրապարակումներում՝ սուբվենցիոն ծրագիրը ներառում է համայնքի ճանապարհների ինչպես մասնակի՝ (փոսալցնում, հարթեցում, խճապատում) այնպես էլ առանձին փողոցների լրիվ ասֆալտապատում: Ներկա փուլում ինտենսիվ աշխատանքներ են ընթանում  Շամախյան թաղամասում, Հովսեփյան և Մխիթարյան, Հակոբջանյան փողոցներում: Կառավարության ֆինանսավորմամբ իրականացվում է նաև  Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանից մինչև Պարզ լիճ  տանող ճանապարհի ասֆալտապատումը: Կառավարության հավանությանն են արժանացել նաև  2020թ.նախատեսված  այլ ծավալուն  ծրագրեր: Նախատեսվում  է ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել Առաջին փողոցում  132 5888 000 ֆինանսական ... Մանրամասն
21.06.20 Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա առթիվ
Սիրելի բուժաշխատողներ․Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ անձնական երջանկություն և հետագա հաջողություններ՝ ձեր անչափ կարևոր, շնորհակալ աշխատանքում։Մենք միշտ հպարտացել ենք, որ Դիլիջանի առողջապահության ոլոլտի աշխատակիցներն  իրենց մասնագիտական բարձր պատրաստվածության և նվիրական աշխատանքի շնորհիվ իրականացնում են որակյալ բուժսպասարկում՝ վայելելով ողջ հասարակության սերն ու հարգանքը։ Համավարակի տարածման դեմ պայքարի առաջնագծում  «Դիլիջան»  բժշկական կենտրոնն է, որը ներկայումս իրականացնում է տարածաշրջանային սպասարկում։Ստեղծված բարդ իրավիճակում բոլորս ականատեսն ենք այն իրողությանը, որ համավարակի պայմաններում դուք փրկում եք մարդկային ... Մանրամասն
19.06.20 Ռումինահայ համայնքի աջակցությունը
    Համավարակի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքներում Դիլիջանին օգնության ձեռք մեկնեց  ռումինահայ համայնքը: Գնահատելի է այն փաստը, որ անկախ Ռումինիայում տիրող իրավիճակից, համավարակի օրերին Ռումինիայում  Հայաստանի արտակարգ  և լիազոր դեսպան  Սերգեյ  Մինասյանի  ջանքերի շնորհիվ կազմակերպվել է ռումինահայ համայնքի շատ ներկայացուցիչների  աջակցություն իրենց պատմական հայրենիքին, ինչի վերջին օրինակներից է Դիլիջանի քույր քաղաք հանդիսացող Ռոման քաղաքի հայազգի բարերարների նվիրատվությունը Դիլիջանի համայնքապետարանին՝ COVID-19 համավարակի դեմ պայքարելու նպատակով քաղաքի անմիջական կարիքները հոգալու համար: Ռումինահայ համայնքի  Ռոմանի մասնաճյուղի ղեկավար, ... Մանրամասն
18.06.20 Ուշադրությո՛ւն

Հարգելի համաքաղաքացիներ.

    Տեղեկացնում ենք, որ արտակարգ իրավիճակով պայմանավորված՝  տրանսպորտից օգտվող ուղևորների սակավության պատճառով, ս/թ. հունիսի 22-ից  ժամանակավոր կդադարեցվի Դիլիջան քաղաքի և գյուղական բնակավայրերի միջև իրականացվող ուղևորափոխադրումները՝ բացի Հաղարծին և Թեղուտ բնակավայրերից:

Դիլիջանի համայնքապետարան

16.06.20 «Ծրագրավորման հիմունքներ» առցանց (online) դասընթաց
     ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում՝  Հայ-Ռուսական համալսարանի կողմից կազմակերպվում է այլ ոլորտներից դեպի տեխնոլոգիական ոլորտ անցում կատարող սկսնակների համար անվճար «Ծրագրավորման հիմունքներ» առցանց (online)  դասընթացը, որն անց են կացնում ոլորտի փորձառու մասնագետներ:Ծրագրի նպատակն է Կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով խոցելի ոլորտներում հայտնված մարդկանց, ինչպես նաև 2020թ. բուհերի շրջանավարտների համար ստեղծել պայմաններ՝ համապատասխան գիտելիքներ ձեռք բերելու և տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու համար:«Ծրագրավորման հիմունքներ» դասընթացի շնորհիվ ուսանողները՝ կծանոթանան ... Մանրամասն
15.06.20 «Covid-19-ի պայմաններում նորարարական տուրիզմին ուղղված նպատակային դրամաշնորհների մրցույթ
  Եվրոպական միությունը իր «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության ներքո Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Նորարարական տուրիզմ Հայաստանի  համար» ծրագրի շրջանակում հայտարարում է Covid-19-ի պայմաններումնորարարական տուրիզմին ուղղված նպատակային դրամաշնորհների մրցույթ՝ ուղղված հայաստանյան զբոսաշրջության ոլորտում այս դժվարին ժամանակներում բիզնես գործունեության ծավալմանը:«ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության նորարարական տուրիզմի նպատակային դրամաշնորհների շրջանակում տրամադրվող աջակցության նպատակն է բարձրացնել  զբոսաշրջային ընկերությունների արդյունավետությունը և մրցունակությունը, բարելավել զբոսաշրջության բնագավառի ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Ավագանու արտահերթ նիստ 04.03.2019
Ավագանու արտահերթ նիստ 22.03.2018
Ավագանու արտահերթ նիստ - 26.01.2018
Ավագանու նիստ - 26.12.2017
Ավագանու արտահերթ նիստ  - 06.03.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, ք. Դիլիջան, Մյասնիկյան 55

(+374 268) 2-25-85

dilijan.tavush@mta.gov.am, dilijan1@yahoo.com

Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner