Այսօր: Երեքշաբթի, 18 Նոյեմբերի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 175
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
17.11.25 Այսօր Ուսանողների միջազգային օրն է

Սիրելի՛ ուսանողներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ։ Ուրախ եմ արձանագրել, որ ունենք գիտելիքը արժեք դարձնող, նոր գաղափարներով ու առաջադիմական մտածողությամբ սերունդ, ովքեր վստահորեն կերտելու են մեր երկրի ապագան։ 
Սիրելի՛ ուսանողներ, 
Թող ձեր յուրաքանչյուր օրը լինի բացահայտումներով լի, սովորելու կամքը՝ անսպառ, իսկ հաջողությունները ձեր մշտական ուղեկիցը դառնան։
Հարգանքով՝
Դավիթ Սարգսյան
Դիլիջան համայնքի ղեկավար

10.11.25 Վթարային ջրանջատում Տավուշի մարզում նոյեմբերի 11/12-ին

«Վեոլիա   Ջուր»   ընկերությունը   տեղեկացնում   է   իր   հաճախորդներին   և սպառողներին,  որ  վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված,  ս.թ. նոյեմբերի 11-ին ժամը 09:00-ից մինչև նոյեմբերի 12-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Տավուշի  մարզի՝ Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը:Ընկերությունը հայցում  է  սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

10.11.25 Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների օրն է
Սիրելի գործընկերներ, հարգելի համաքաղաքացիներ,Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետությունում Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ։ 1996 թվականի նոյեմբերի 10-ին մեր երկրում առաջին անգամ անցկացվեցին համայնքի ավագանու ընտրություններ, որոնք դարձան տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման և զարգացման մեկնարկային կետը։Իմ համոզմամբ՝ ինքնակառավարումը ոչ միայն կառավարման համակարգ է, այլև արժեքային միջավայր, որտեղ ձևավորվում է փոխադարձ վստահություն, պատասխանատվություն և համագործակցություն բնակիչների ու իշխանության միջև։Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի բոլոր համայնքների գործընկերներին, Դիլիջան համայնքի ավագանու անդամներին, համայնքապետարանի աշխատակազմին և մեր բնակիչներին՝ իրենց նվիրված ... Մանրամասն
05.11.25 Դարձի՛ր խնամատար, փոխի՛ր մեկ կյանք
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է երեխաների պաշտպանությանն ուղղված քաղաքականության շրջանակներում զարգացնել խնամատարության գործընթացը։Գործընթացի շրջանակներում նախարարությունը, համագործակցելով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հետ, իրականացնում է լայնածավալ միջոցառումներ՝ ուղղված ռիսկային իրավիճակում հայտնված երեխաների համար այլընտրանքային ընտանեկան խնամքի ծառայությունների ընդլայնմանը:Այդ նպատակով ՀՀ մարզերում նախատեսվում են հանդիպումներ, որոնց ընթացքում մասնագետները կզրուցեն, կներկայացնեն խնամատարության ընդհանուր գաղափարն ու խնամատար ծնողների առաքելությունն այն մարդկանց, որոնք փոքրիշատե հետաքրքրված են ինստիտուտի էությամբ և կարող են դիտարկվել որպես հնարավոր խնամատար ... Մանրամասն
29.10.25 Հանրային քննարկման հրավեր

Հարգելի՛ քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Դիլիջանի համայնքապետարանում տեղի կունենա 2026 թվականի Դիլիջան համայնքի բյուջեի նախագծի հանրային քննարկումը։ Հանրային քննարկմանը համայնքապետարանի աշխատակազմը կներկայացնի իր կողմից առաջարկվող նախագծերը․ դուք նույնպես կարող եք ներկայացնել առաջարկություններ և կարծիքներ։

22.10.25 Մանկապարտեզի մասնաշենքը վերադարձվել է Դիլիջան համայնքին
Տավուշի մարզի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում կատարված ուսումնասիրությամբ, պարզվել է, որ 2013 թվականի հուլիսի 10-ին Դիլիջան համայնքի և «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ի միջև կնքվել է պայմանագիր, համաձայն որի՝ Դիլիջան համայնքի Օրջոնիկիձե փողոցի 63/2 հասցեում գտնվող անշարժ գույքի՝ 1163,3 քմ մակերեսով մանկապարտեզի մասնաշենքը՝ 286,5 քմ մակերեսով տարածքը, անհատույց օգտագործման իրավունքով, տրամադրվել է «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին՝ «Պատանի երկրապահ» ակումբի մասնաճյուղ ստեղծելու նպատակով:Ուսումնասիրությամբ պարզվել է, որ անհատույց օգտագործման իրավունքով հատկացված՝ մանկապարտեզի մասնաշենքն ավելի ... Մանրամասն
20.10.25 Հոկտեմբերի 17-ը՝ ոչ նյութական մշակութային ժառանգության օր
Հոկտեմբերի 17-ը նշվում է որպես ոչ նյութական մշակութային ժառանգության օր, որը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ արժևորել մեր ժողովրդի հարուստ ավանդույթներն ու ստեղծարար ոգին։Հայաստանը առանձնապես հարուստ է ոչ նյութական մշակութային արժեքներով, որոնց մի մասը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Դրանցից մեկն է դուդուկն ու դրա երաժշտությունը, որոնք 2008 թվականին ճանաչվել են համաշխարհային արժեք՝ որպես հայ ժողովրդի հոգու մեղեդի` հնչող թե՛ հայրենի հողում, թե՛ Սփյուռքում։Այս տոնի առթիվ հոկտեմբերի 17-ին Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցում անցկացվեց միջոցառում՝ «Դուդուկն ու նրա երաժշտությունը» խորագրով։ Միջոցառումը նվիրված էր հայկական մշակութային ժառանգության պահպանմանն ... Մանրամասն
17.10.25 ՏԻՄ ընտրություններից չորս տարի անց
Արդեն չորրորդ տարին է, ինչ մեր թիմը շարունակում է իրականացնել Դիլիջան համայնքի կառավարումը՝ շնորհիվ 2021 թվականին ՏԻՄ ընտրություններում Դիլիջան համայնքի բնակիչների տված քվեի: Այս տարիների ընթացքում միասին ձևավորել ենք գեղեցիկ ավանդույթ՝ ամեն տարի այս օրը ներկայացնել տարվա ընթացքում պլանավորված և իրականացվող ծրագրերը, որոնց միջոցով քայլ առ քայլ ձևավորում ենք ավելի հարմարավետ և բարեկարգ Դիլիջան։ Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր համագործակցում են մեզ հետ, հետևում համայնքում կատարվող փոփոխություններին և բարձրաձայնում դրանց մասին։ Մենք շարունակելու ենք աշխատել միասին՝ հանուն մեր սիրելի Դիլիջանի զարգացման, հանուն մեր համայնքի ապագայի։Շնորհակալություն ձեր ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Հաշվետվություն
 2021-2022թթ. զեկույց
թիվ 6 արտահերթ նիստ 21.01.2022
 Ավագանու թիվ 5 նիստ  29.12.2021
Ավագանու թիվ 4 նիստ
Ավագանու թիվ 3 նիստ   30.11.2021
Ավագանու թիվ 2 նիստ 16.11.2021
2021-2026 թթ. Դիլիջան համայնքի ավագանու անդրանիկ ն
Ավագանու արտահերթ նիստ 04.03.2019
Ավագանու արտահերթ նիստ 22.03.2018
Ավագանու արտահերթ նիստ - 26.01.2018
Ավագանու նիստ - 26.12.2017
Ավագանու արտահերթ նիստ  - 06.03.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner