20.10.25
Հոկտեմբերի 17-ը՝ ոչ նյութական մշակութային ժառանգության օր
|
Հոկտեմբերի 17-ը նշվում է որպես ոչ նյութական մշակութային ժառանգության օր, որը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ արժևորել մեր ժողովրդի հարուստ ավանդույթներն ու ստեղծարար ոգին։Հայաստանը առանձնապես հարուստ է ոչ նյութական մշակութային արժեքներով, որոնց մի մասը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Դրանցից մեկն է դուդուկն ու դրա երաժշտությունը, որոնք 2008 թվականին ճանաչվել են համաշխարհային արժեք՝ որպես հայ ժողովրդի հոգու մեղեդի` հնչող թե՛ հայրենի հողում, թե՛ Սփյուռքում։Այս տոնի առթիվ հոկտեմբերի 17-ին Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցում անցկացվեց միջոցառում՝ «Դուդուկն ու նրա երաժշտությունը» խորագրով։ Միջոցառումը նվիրված էր հայկական մշակութային ժառանգության պահպանմանն ...
Մանրամասն |
|
17.10.25
ՏԻՄ ընտրություններից չորս տարի անց
|
Արդեն չորրորդ տարին է, ինչ մեր թիմը շարունակում է իրականացնել Դիլիջան համայնքի կառավարումը՝ շնորհիվ 2021 թվականին ՏԻՄ ընտրություններում Դիլիջան համայնքի բնակիչների տված քվեի: Այս տարիների ընթացքում միասին ձևավորել ենք գեղեցիկ ավանդույթ՝ ամեն տարի այս օրը ներկայացնել տարվա ընթացքում պլանավորված և իրականացվող ծրագրերը, որոնց միջոցով քայլ առ քայլ ձևավորում ենք ավելի հարմարավետ և բարեկարգ Դիլիջան։ Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր համագործակցում են մեզ հետ, հետևում համայնքում կատարվող փոփոխություններին և բարձրաձայնում դրանց մասին։ Մենք շարունակելու ենք աշխատել միասին՝ հանուն մեր սիրելի Դիլիջանի զարգացման, հանուն մեր համայնքի ապագայի։Շնորհակալություն ձեր ...
Մանրամասն |
|
16.10.25
Բազմաբնակարան բոլոր շենքերը կունենան նոր վերելակներ
|
Դիլիջան քաղաքի բազմաբնակարան շենքերում սկսվել են հին վերելակների փոխարինման աշխատանքները։ Նոր վերելակներ կտեղադրվեն հետևյալ հասցեներում՝ Գետափնյա 2, 4, 6, 8, 10, 12, Կալինինի 241, 243, Մոլդովական 1, Շամախյան 1Ա, 1Բ, 2Ա, 2Բ, 3Ա և 3Բ։ Ծրագիրն իրականացվում է Դիլիջան համայնքի 2025 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ Ընդհանուր բյուջեն կազմում է 245 մլն ՀՀ դրամ, որից Դիլիջանի համայնքապետարանի մասնաբաժինը կազմում է 60 տոկոս, ՀՀ Կառավարության ներդրումը` 40 տոկոս: Ծրագրի ավարտին Դիլիջան համայնքի բոլոր բարձրահարկ շենքերի հին վերելակները փոխարինված են լինելու նորերով:
|
|
14.10.25
Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգը Դիլիջանում
|
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15:00–ին, Դիլիջանի Արվեստի պետական քոլեջի դահլիճում տեղի կունենա Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգը: Քառյակը 1932 թվականից պատիվ ունի կրել Մեծն Կոմիտասի անունը և շուրջ 100-ամյա գործունեության ընթացքում շրջագայել է աշխարհի ավելի քան 50 երկրներում: Աշխարհի հնագույն գործող քառյակը կատարողական արվեստի իր վիթխարի փորձով և երաժշտական աշխարհում հնարավոր բոլոր ձեռքբերումներով թևակոխում է գործունեության երկրորդ դար՝ հավատարիմ հայ և համաշխարհային դասական երաժշտության հանրահռչակման իր առաքելությանը: Դիլիջանում եզակի հնարավորություն ունենք լսելու կամերային արվեստի նվիրյալներին՝ հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմամբ: Մուտքն ազատ է:
|
|
13.10.25
Ամփոփվել են «Սպարտակիադա» մարզական միջոցառման համայնքային փուլի արդյունքները
|
Դիլիջանում անցկացվել են արդեն ավանդական դարձած «Սպարտակիադա» մարզական միջոցառումների համայնքային փուլերը, որոնք այս տարի ներառել են ֆուտզալի, բասկետբոլի և վոլեյբոլի և նախազորակոչային ռազմամարզական խաղերի մրցաշարեր։ Մրցումները միավորել են համայնքի տարբեր դպրոցների մարզասեր աշակերտներին՝ նպաստելով առողջ ապրելակերպի խթանմանը և թիմային ոգու ամրապնդմանը։ Վոլեյբոլի մրցաշարի արդյունքներով - Առաջին տեղը զբաղեցրել է Հաղարծնի միջնակարգ դպրոցի թիմը,- Երկրորդ տեղում է Թեղուտի միջնակարգ դպրոցը,- Երրորդ տեղում՝ Հովքի միջնակարգ դպրոցի թիմը։Բասկետբոլի մրցաշարում- Առաջին պատվավոր տեղը գրավել է Հաղարծնի միջնակարգ դպրոցի աշակերտների թիմը։Ֆուտզալի մրցաշարի արդյունքներով- Առաջին տեղը՝ Հաղարծնի միջնակարգ ...
Մանրամասն |
|
10.10.25
Երաժշտական երեկո Հաղարծնի մշակույթի տանը
|
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ին, Հաղարծնի մշակույթի տան բեմում հանդես կգա Վանաձորի կամերային նվագախումբը։ Նվագախմբի հետ բեմ կբարձրանան նաև ՀՀ տարբեր մարզերի արվեստի դպրոցների և քոլեջների շնորհալի սաներ՝ իրենց կատարումներով լրացնելով երեկոյի երաժշտական ծրագիրը։ Միջոցառումը խոստանում է լինել գեղեցիկ մշակութային իրադարձություն՝ միավորելով երիտասարդ տաղանդներին և փորձառու երաժիշտներին նույն բեմում։ Միջոցառման մուտքն ազատ է: Բոլորիդ սիրով հրավիրում ենք:
|
|
09.10.25
Դիլիջանի համայնքապետարանում հյուրընկալվել է Սլովակիայի Պովաժսկա–Բիստրիցա քաղաքի ղեկավարը
|
Այսօր Դիլիջանի համայնքապետարանում համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության Պովաժսկա–Բիստրիցա քաղաքի ղեկավար Կարոլ Յանասին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու քաղաքների համագործակցության ընթացքը և առաջիկա ծրագրերը։ Անդրադարձել են Դիլիջանում սպորտային համալիրի կառուցման նախաձեռնությանը, ինչպես նաև մշակութային փոխայցերի և երկկողմ համագործակցության խորացման հնարավորություններին։ Դավիթ Սարգսյանը բարձր է գնահատել Կարոլ Յանասի հետ ձևավորված ջերմ և արդյունավետ հարաբերությունները՝ ընդգծելով, որ նման գործընկերությունը կարևոր խթան է համայնքների փոխշահավետ զարգացման համար։ Հիշեցնենք, որ դեռևս 2023 թվականին Դիլիջանի և Պովաժսկա–Բիստրիցայի միջև ստորագրվել ...
Մանրամասն |
|
08.10.25
Հանդիպում գյուղական բնակավայրերի բնակիչների հետ
|
Գյուղական բնակավայրերում այսօր շարունակվել են համայնքի ղեկավարի հանդիպումները բնակիչների հետ: Դավիթ Սարգսյանն այցելել է Հովք, Գոշ, Հաղարծին և Թեղուտ գյուղական բնակավայրեր, հանդիպել բնակիչներին, լսել նրանց բարձրաձայնած հարցերը և առաջարկել համապատասխան լուծումներ:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |