Այսօր: Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2020թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 85
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Ծրագիր N 2
 
Ժամանակահատված01/01/2020 - 31/12/2020
ԿարգավիՃակԳործողության ժամկետի մեջ  է  Գործողության ժամկետի մեջ է
Անվանում2020 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԲՅՈՒՋԵ
Նպատակ

Բյուջեն, լինելով համայնքի եկամուտների ձևավորման ու ծախսերի կատարման տարեկան ֆինանսական ծրագիր, ուղղված է ՏԻՄ-երին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում համայնքային ծրագրերի իրականացմանը:

Մեր կողմից 2020 թվականի բյուջեի ծրագրային ձևաչափի ընտրությունը ուղղված է ծախսերի կատարման արդյունավետության բարձրացմանը և վերջնական արդյունքների ստացմանը:

Ծրագրային բյուջեն ցույց է տալիս 2020 թվականի բյուջետային ծրագրերն իրականացնելիս, որոշակի ռեսուրսներ ներդնելու դեպքում արդյունքների ձեռքբերումը՝ միաժամանակ արմատավորելով նոր որակի և մակարդակի կառավարում, ձևավորելով ներդրված ռեսուրսների և ստացված արդյունքների միջև ինտեգրացված կապ, ապահովելով բյուջետային ծրագրի միջոցառումների կատարման թափանցիկությունն ու վերահսկման արդյունավետ մեխանիզմը:

Ծրագրային բյուջետավորման գործընթացը հնարավորություն է տալիս համայնքի հնգամյա զարգացման ծրագրի (ՀՀԶԾ-ի) և տարեկան աշխատանքային պլանի (ՏԱՊ-ի) հիման վրա պլանավորել համայնքի ֆինանսական միջոցները, դրանք օգտագործել խնայողաբար, արդյունավետ և հրապարակային:

Կարևորելով մասնակցային գործընթացները տեղական ինքնակառավարման համակարգում՝ բյուջետավորման այս ձևաչափով ամրագրվում է հաշվետվողականությունը, շարունակականությունը, ծրագրերի առաջնահերթությունների հստակ սահմանումը, բյուջետավարման գործառույթների հստակ բաշխումը, չափելիությունը:

Որդեգրելով աշխատանքային նոր ռազմավարություն՝ համայնքի բյուջետավարումը դադարում է դիտարկվել որպես ֆինանսական պլանի կազմում և կատարում, այլ առավել կարևորվում են բնակչությանը համայնքային որակյալ ծառայությունների մատուցումը և համայնքի խնդիրների աստիճանական լուծումը:

         Որպես նոր ռազմավարություն Դիլիջան համայնքի ավագանու հավանությանն է արժանացել նաև Դիլիջան համայնքի 2020թ. ծրագրային բյուջետավարման  գործընթացում  ներառել գենդերազգայուն մոտեցումներ:Այդ նպատակով  2020թ, ծրագրային բյուջեի գենդերազգայուն բյուջետավարման գործընթացի համար մշակվել է համայնքում իրականացվելիք միջոցառումների ճանապարհային քարտեզ:Բյուջետավարման այս գործընթացում կարևորվում է բյուջետային հատկացումներինպատակներիմիջոցառումների և ցուցանիշների մեջ հաշվի առնել գենդերային տեսանկյունը:Ապահովել հասարակական կյանքի բոլոր ոլորտներում երկու սեռերի հավասար մասնակցությունը՝ համայնքի սոցիալ-տնտեսականքաղաքական և մշակութային զարգացմանը աջակցելու համար: Գենդերային բյուջետավորման ներդրման դրական կողմն այն է, որ դա չի նշանակում բյուջեի միջոցների ավելացում, այլ նպատակաուղղված է գործող բյուջեի արդար վերաբաշխմանը:

Իրականացնող կազմակերպություն(ներ)ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ֆինանսավորող(ներ)
Ծրագրի ղեկավար ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
Բովանդակություն
(770.15 Կբ)
Կից փաստաթղթեր
Հաշվետվություններ

Հանձնարարական

Հաղորդագրություն


Դիտել փաստաթղթաշարժը
Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Ավագանու արտահերթ նիստ 04.03.2019
Ավագանու արտահերթ նիստ 22.03.2018
Ավագանու արտահերթ նիստ - 26.01.2018
Ավագանու նիստ - 26.12.2017
Ավագանու արտահերթ նիստ  - 06.03.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, ք. Դիլիջան, Մյասնիկյան 55

(+374 268) 2-25-85

dilijan.tavush@mta.gov.am, dilijan1@yahoo.com

Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner