12.09.25
Տոնական միջոցառման իրազեկում
|
Հարգելի՛ համաքաղաքացիներ, Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձի կապակցությամբ, Դիլիջանի համայնքապետարանը կազմակերպում է տոնական միջոցառում։ Միջոցառումը կմեկնարկի ժամը 11:00-ին, Դիլիջանի կենտրոնական հրապարակում։ Մուտքն ազատ է։ Սիրով հրավիրում ենք բոլորիդ միասին նշել մեր երկրի անկախության տոնը։
|
|
12.09.25
Գործարկվել է «Տեսել եմ» հավելվածը
|
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գործարկել է «Տեսել եմ» հավելվածըՍա նոր հնարավորություն է քաղաքացիների համար, եթե ուզում ես, որ համայնքիդ խնդիրն այլևս անտեսված չմնա․ - Նկարիր, - Ներբեռնիր «Տեսել եմ» հավելվածը, -Ուղարկիր քո համայնքապետարանին: Քեզնից ստացված ազդանշանին հետևելու են մասնագետները և կիսվեն արդյունքով։«Teselem» հավելվածը հասանելի է App Store–ում և Google Play-ում:«Տեսել եմ» հավելվածի նպատակը պարզ է․ - ընդլայնել բնակչության մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը, - նպաստել համայնքային խնդիրների արագ արձագանքին, - բարձրացնել ՏԻՄ-երի աշխատանքի արդյունավետությունը։Այսուհետև համայնքը մաքուր, անվտանգ և բարեկարգ ...
Մանրամասն |
|
11.09.25
Դիլիջան համայնքի ավագանու 09/01 նիստ
|
Տեղի ունեցավ Դիլիջան համայնքի ավագանու իններորդ նստաշրջանի առաջին նիստը: Նիստը վարել է Դիլիջան համայնքի ղեկավար, Դիլիջան համայնքի ավագանու անդամ Դավիթ Սարգսյանը: Քննարկվել են օրակարգում ներառված մի շարք հարցեր, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ. Նիստի տեսաձայնագրությունը կարող եք դիտել այստեղ. Ֆեյսբուքյան հրապարակումը կարող եք տեսնել այստեղ.
|
|
08.09.25
Վերաօծվեց և բացվեց Հաղարծին բնակավայրի Սբ․ Աստվածածին եկեղեցին։
|
Այսօր, Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնի առիթով, Հաղարծին բնակավայրում վերաօծվեց և հանդիսավորությամբ բացվեց Սուրբ Աստվածածին եկեղեցին։Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ, Հոգեշնորհ Տ․ Սամվել վարդապետ Մխիթարյանի առաջնորդությամբ, թեմի հոգևոր դասը և բազմաթիվ հավատավոր զավակներ ուխտերթով շարժվեցին դեպի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ կատարվեց եկեղեցու վերաօծման արարողությունը։ Սուրբ վայրն ի սկզբանե կառուցվել է 1848 թվականին՝ Ոսկան քահանայի նախաձեռնությամբ, և տարիներ անց վերականգնվել ու վերակառուցվել է համայնքի ջանքերով։Եկեղեցու վերակառուցման նախաձեռնությունը Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանինն է, ում միացան Հաղարծին գյուղի բնակիչները։ Նրանք իրենց հանգանակություններով և միջոցներով ակտիվորեն մասնակցեցին ...
Մանրամասն |
|
05.09.25
Եվս մեկ ծրագիր կյանքի կկոչվի մասնակցային բյուջետավորման գործընթացով
|
Մասնակցային բյուջետավորման գործընթացով հիմնանորոգվում է Դիլիջան քաղաքի Շամախյան 27/1 հասցեի մշակութային կենտրոնը, հանրային գրադարանը և մեծահասակների ժամանցի սենյակը: Հիշեցնենք, որ այս ծրագիրը ներկայացվել է Դիլիջան քաղաքի բնակիչների կողմից և համայնքային քվեարկության արդյունքում դարձել Դիլիջան համայնքում իրականացվող հաղթող նախաձեռնություններից մեկը։ Ծրագրի ընդհանուր բյուջեն 25.9 մլն ՀՀ դրամ է։
|
|
04.09.25
Շնորհակալագրեր փրկարարներին՝ համայնքի ղեկավարի կողմից
|
Փրկարար ծառայողի օրվա առիթով Դիլիջան համայնքի ղեկավարն այցելել է ՆԳՆ փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատ։ Համայնքի ղեկավարը պատվոգիր է հանձնել ջոկատի հրամանատար Կ. Փիրումյանին՝ ծառայության ընթացքում դրսևորած մասնագիտական բարձր պատասխանատվության, անձնվիրության և արդյունավետ ղեկավարման համար։ Բացի այդ, շնորհակալագրերով պարգևատրվել են մի շարք ծառայողներ, ովքեր իրենց առօրյա աշխատանքում ցուցաբերել են քաջություն, անձնազոհություն և համայնքի անվտանգության ապահովման բարձր պատասխանատվություն։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի արժևորելու փրկարարների անգնահատելի աշխատանքը և շնորհակալություն հայտնել նրանց՝ բնակչության կյանքն ու անվտանգությունը պաշտպանելու համար։
|
|
04.09.25
Այսօր Փրկարար ծառայողի օրն է
|
ՆԳՆ փրկարար ծառայության հարգելի՛ աշխատակիցներ, սիրելի՛ փրկարարներ, հարգարժա՛ն վետերաններ, Սրտանց շնորհավորում ենք ձեր մասնագիտական տոնի առթիվ։ Շնորհակալ ենք ձեր քաջության և անձնազոհ ծառայության համար՝ ի փառք մարդկանց կյանքի և անվտանգության պահպանման։ Ձեր յուրաքանչյուր քայլը լավ օրինակ է պատվարժան ծառայության և հայրենասիրության։ Մաղթում ենք անվտանգ ծառայություն, աշխատանքային ու անձնական հաջողություններ և ձեռքբերումներ: Խորին հարգանքով և երախտագիտությամբ՝ Դիլիջան համայնք
|
|
02.09.25
Դիլիջանում մեկնարկել են Աբովյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները
|
Դիլիջան համայնքի 2025 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման սուբվենցիոն ծրագրի շրջանակներում սկսվել են Դիլիջան քաղաքի Աբովյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները։ Աշխատանքները ներառում են Աբովյան փողոցի թիվ 1 հասցեից մինչև 17/1 հասցեն ընկած մոտ 1 կմ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատում, ինչպես նաև մայթերի հիմնանորոգում։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 203 մլն ՀՀ դրամ, որը համաֆինանսավորվում է ՀՀ Կառավարության և Դիլիջանի համայնքապետարանի կողմից։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |