29.10.24
Բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգում
|
Ներկայացնում ենք Դիլիջան համայնքում իրականացվող ենթակառուցվածքների զարգացման մի նոր ծրագիր՝ բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգում: Դիլիջանի 5 բնակելի շենքերը՝ Գետափնյա 74, Գայի 84, Մյասնիկյան 84, Օրջոնիկիձե 77, և Շամախյան 2Ա հասցեներում, շուտով կունենան նոր տանիքներ՝ համայնքի 2024 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Սուբվենցիոն ծրագրում շենքերի ընտրության համար կատարվում է ուսումնասիրություն, որի արդյունքում ընտրվում են հիմնանորոգման առավել կարիք ունեցող շենքերը:Այս կարևոր նախաձեռնության ընդհանուր բյուջեն կազմում է 72,718,460 ՀՀ դրամ, որը համատեղ ֆինանսավորվում է ՀՀ Կառավարության և Դիլիջանի համայնքապետարանի ...
Մանրամասն |
|
29.10.24
Այցելություն Դիլիջանի «Քույր քաղաք» Ռոման
|
2019 թվականին Ռոմանը և Դիլիջանը ստորագրել են «Քույր քաղաքներ» հուշագիր:Փոխադարձ կապերը զարգացնելու նպատակով, Ռոման քաղաքի ղեկավարի հրավերով, հոկտեմբերի 11-13-ը Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ռումինիայի Հանրապետության Ռոման քաղաք։Պատվիրակության կազմում էին Դիլիջան համայնքի ղեկավարի խորհրդական Նոնա Գրիգորյանը և օգնական Ադամ Սարգսյանը։Այցի օրերին Ռումինիայում նշել են «Հայաստանի մշակութային օրեր» մշակութային ծրագիրը։ Ծրագրի շրջանակում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՌՀ-ում ՀՀ դեսպանատանը, այցելել է Ռումինիայի հայ համայնքի կենտրոն, մասնակցել միջոցառումների, որոնք նվիրված էին հայոց լեզվին և գրականությանը, ինչպես նաև ներկա ...
Մանրամասն |
|
28.10.24
Հանրային քննարկումների հրավեր
|
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Թեղուտ գյուղական բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Հաղարծին Էքստրիմ» ՍՊԸ-ի կողմից Թեղուտ բնակավայրի տարածքում զիփլայնի կառուցման վերաբերյալ հանրային քննարկում: Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Դիլիջանի համայնքապետարանի նիստերի դահլիճում կանցկացվի հանրային քննարկում Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 37 հասցեում բնակելի շենքի կառուցման վերաբերյալ: Հրավիրում ենք բոլորին ակտիվ մասնակցել քննարկումներին։
|
|
28.10.24
Ուշադրությու՛ն.
Մեկնարկում է Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնը
|
Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնը, անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող «Ջերմ Ամանոր Ջերմուկում» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի մրցութային մասի կազմակերպիչներն են հանդիսանում Վաղարշապատի համայնքապետարանը և «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունը։Մրցույթ-փառատոնին մասնակցելու հնարավորություն կունենան 13-35 տարեկան ստեղծագործողները՝ հանրակրթական, արտադպրոցական, գեղագիտական և ստեղծագործական կենտրոններից, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններից, ինչպես նաև անհատ ստեղծագործողներ։ Հայտերն ընդունվում են ս.թ. հոկտեմբերի ...
Մանրամասն |
|
28.10.24
«UNIVERSE ART» միջազգային փառատոն
|
«Տոտալ Արտ» ՀՄԿ նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր նկարիչ Աննա Հարությունյանը և ՀՀ վաստակավոր կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանը համատեղ ներկայացնում են «UNIVERSE ART» միջազգային փառատոնը: Մրցույթ-փառատոնի անցկացման կարգը՝ կցված նկարներում:
|
|
24.10.24
Հայտարարություն՝ Արտոնագրված հաշտարարների որակավորման նպատակով իրականացվող ուսումնական չորրորդ դասընթաց
|
Հաշտարարության ոլորտի կատարելագործմանն ուղղված շարունակական բարեփոխումների համատեքստում Արդարադատության նախարարությունը մեկնարկում է արտոնագրված հաշտարարների որակավորման նպատակով իրականացվող ուսումնական չորրորդ դասընթացը՝ միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան: Դասընթացին կարող են մասնակցել 25 տարին լրացած գործունակ քաղաքացիներն, ովքեր ունեն բարձրագույն կրթություն։ Հաշվի առնելով, որ առաջիկայում ուժի մեջ է մտնելու ընտանեկան որոշ գործերով պարտադիր հաշտարարություն նախատեսող դրույթը՝ դասընթացին խրախուսվում է ՀՀ տարբեր մարզերում իրենց գործունեությունը ծավալող մասնագետների մասնակցությունը, որպեսզի հնարավոր լինի ապահովել բոլոր մարզերում անհրաժեշտ քանակով հաշտարարների ...
Մանրամասն |
|
30.09.24
Ուշադրությու՛ն
|
Հարգելի բնակիչներ.Ձեզ ենք ներկայացնում ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորվող բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ իրավական ակտերը։ «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թվականների ծրագրերը հաստատելու մասին» N 968-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացում, «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թվականների ծրագիր, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին, Երեխա ...
Մանրամասն |
|
30.09.24
Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամը մեկնարկում է «Խոցելի կանանց հզորացումը Հայաստանում» ծրագիրը
|
Կայուն զարգացման հայկական հիմնադրամը Սուրբ Սարգիս բարեգործական հիմնադրամի և Սոցիալական Օգնության Հայկական Միության համաֆինանսավորմամբ մեկնարկում է «Խոցելի կանանց հզորացում Հայաստանում» ծրագիրը՝ նպատակ ունենալով կայուն կերպով ամրապնդել խոցելի կանանց սոցիալական պաշտպանությունը՝ մասնագիտական ուսուցման և դասընթացների կազմակերպման, ինչպես նաև Հայաստանում փոքր ձեռնարկությունների ստեղծման միջոցով: Ծրագրի շահառուները խոցելի կանայք են, որոնց ամուսինները սպանվել կամ հաշմանդամ են դարձել 2020 թվականի պատերազմի ժամանակ: Ծրագրի պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` www.shorturl.at/uwyCM Դիմումի հղումը` www.shorturl.at/tFQYZ
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |