Այսօր: Կիրակի, 14 Սեպտեմբերի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 71
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
12.09.25 Տոնական միջոցառման իրազեկում

Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձի կապակցությամբ, Դիլիջանի համայնքապետարանը կազմակերպում է տոնական միջոցառում։
Միջոցառումը կմեկնարկի ժամը 11:00-ին, Դիլիջանի կենտրոնական հրապարակում։
Մուտքն ազատ է։ Սիրով հրավիրում ենք բոլորիդ միասին նշել մեր երկրի անկախության տոնը։

12.09.25 Գործարկվել է «Տեսել եմ» հավելվածը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գործարկել է «Տեսել եմ» հավելվածըՍա նոր հնարավորություն է քաղաքացիների համար, եթե ուզում ես, որ համայնքիդ խնդիրն այլևս անտեսված չմնա․ - Նկարիր, - Ներբեռնիր «Տեսել եմ» հավելվածը, -Ուղարկիր քո համայնքապետարանին: Քեզնից ստացված ազդանշանին հետևելու են մասնագետները և կիսվեն արդյունքով։«Teselem» հավելվածը հասանելի է App Store–ում և Google Play-ում:«Տեսել եմ» հավելվածի նպատակը պարզ է․ - ընդլայնել բնակչության մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը, - նպաստել համայնքային խնդիրների արագ արձագանքին, - բարձրացնել ՏԻՄ-երի աշխատանքի արդյունավետությունը։Այսուհետև համայնքը մաքուր, անվտանգ և բարեկարգ ... Մանրամասն
11.09.25 Դիլիջան համայնքի ավագանու 09/01 նիստ

Տեղի ունեցավ Դիլիջան համայնքի ավագանու իններորդ նստաշրջանի առաջին նիստը:
Նիստը վարել է Դիլիջան համայնքի ղեկավար, Դիլիջան համայնքի ավագանու անդամ Դավիթ Սարգսյանը: Քննարկվել են օրակարգում ներառված մի շարք հարցեր, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ. Նիստի տեսաձայնագրությունը կարող եք դիտել այստեղ. Ֆեյսբուքյան հրապարակումը կարող եք տեսնել այստեղ.

08.09.25 Վերաօծվեց և բացվեց Հաղարծին բնակավայրի Սբ․ Աստվածածին եկեղեցին։
Այսօր, Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնի առիթով, Հաղարծին բնակավայրում վերաօծվեց և հանդիսավորությամբ բացվեց Սուրբ Աստվածածին եկեղեցին։Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ, Հոգեշնորհ Տ․ Սամվել վարդապետ Մխիթարյանի առաջնորդությամբ, թեմի հոգևոր դասը և բազմաթիվ հավատավոր զավակներ ուխտերթով շարժվեցին դեպի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ կատարվեց եկեղեցու վերաօծման արարողությունը։ Սուրբ վայրն ի սկզբանե կառուցվել է 1848 թվականին՝ Ոսկան քահանայի նախաձեռնությամբ, և տարիներ անց վերականգնվել ու վերակառուցվել է համայնքի ջանքերով։Եկեղեցու վերակառուցման նախաձեռնությունը Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանինն է, ում միացան Հաղարծին գյուղի բնակիչները։ Նրանք իրենց հանգանակություններով և միջոցներով ակտիվորեն մասնակցեցին ... Մանրամասն
05.09.25 Եվս մեկ ծրագիր կյանքի կկոչվի մասնակցային բյուջետավորման գործընթացով

Մասնակցային բյուջետավորման գործընթացով հիմնանորոգվում է Դիլիջան քաղաքի Շամախյան 27/1 հասցեի մշակութային կենտրոնը, հանրային գրադարանը և մեծահասակների ժամանցի սենյակը:
Հիշեցնենք, որ այս ծրագիրը ներկայացվել է Դիլիջան քաղաքի բնակիչների կողմից և համայնքային քվեարկության արդյունքում դարձել Դիլիջան համայնքում իրականացվող հաղթող նախաձեռնություններից մեկը։
Ծրագրի ընդհանուր բյուջեն 25.9 մլն ՀՀ դրամ է։

04.09.25 Շնորհակալագրեր փրկարարներին՝ համայնքի ղեկավարի կողմից

Փրկարար ծառայողի օրվա առիթով Դիլիջան համայնքի ղեկավարն այցելել է ՆԳՆ փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատ։
Համայնքի ղեկավարը պատվոգիր է հանձնել ջոկատի հրամանատար Կ. Փիրումյանին՝ ծառայության ընթացքում դրսևորած մասնագիտական բարձր պատասխանատվության, անձնվիրության և արդյունավետ ղեկավարման համար։
Բացի այդ, շնորհակալագրերով պարգևատրվել են մի շարք ծառայողներ, ովքեր իրենց առօրյա աշխատանքում ցուցաբերել են քաջություն, անձնազոհություն և համայնքի անվտանգության ապահովման բարձր պատասխանատվություն։
Այս նախաձեռնությունը նպատակ ունի արժևորելու փրկարարների անգնահատելի աշխատանքը և շնորհակալություն հայտնել նրանց՝ բնակչության կյանքն ու անվտանգությունը պաշտպանելու համար։

04.09.25 Այսօր Փրկարար ծառայողի օրն է

ՆԳՆ փրկարար ծառայության հարգելի՛ աշխատակիցներ,
սիրելի՛ փրկարարներ, հարգարժա՛ն վետերաններ,
Սրտանց շնորհավորում ենք ձեր մասնագիտական տոնի առթիվ։
Շնորհակալ ենք ձեր քաջության և անձնազոհ ծառայության համար՝ ի փառք մարդկանց կյանքի և անվտանգության պահպանման։ Ձեր յուրաքանչյուր քայլը լավ օրինակ է պատվարժան ծառայության և հայրենասիրության։
Մաղթում ենք անվտանգ ծառայություն, աշխատանքային ու անձնական հաջողություններ և ձեռքբերումներ:
Խորին հարգանքով և երախտագիտությամբ՝
Դիլիջան համայնք

02.09.25 Դիլիջանում մեկնարկել են Աբովյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները

Դիլիջան համայնքի 2025 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման սուբվենցիոն ծրագրի շրջանակներում սկսվել են Դիլիջան քաղաքի Աբովյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները։
Աշխատանքները ներառում են Աբովյան փողոցի թիվ 1 հասցեից մինչև 17/1 հասցեն ընկած մոտ 1 կմ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատում, ինչպես նաև մայթերի հիմնանորոգում։
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 203 մլն ՀՀ դրամ, որը համաֆինանսավորվում է ՀՀ Կառավարության և Դիլիջանի համայնքապետարանի կողմից։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Հաշվետվություն
 2021-2022թթ. զեկույց
թիվ 6 արտահերթ նիստ 21.01.2022
 Ավագանու թիվ 5 նիստ  29.12.2021
Ավագանու թիվ 4 նիստ
Ավագանու թիվ 3 նիստ   30.11.2021
Ավագանու թիվ 2 նիստ 16.11.2021
2021-2026 թթ. Դիլիջան համայնքի ավագանու անդրանիկ ն
Ավագանու արտահերթ նիստ 04.03.2019
Ավագանու արտահերթ նիստ 22.03.2018
Ավագանու արտահերթ նիստ - 26.01.2018
Ավագանու նիստ - 26.12.2017
Ավագանու արտահերթ նիստ  - 06.03.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner