Այսօր: Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 102
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
29.10.24 Բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգում
Ներկայացնում ենք Դիլիջան համայնքում իրականացվող ենթակառուցվածքների զարգացման մի նոր ծրագիր՝ բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգում: Դիլիջանի 5 բնակելի շենքերը՝ Գետափնյա 74, Գայի 84, Մյասնիկյան 84, Օրջոնիկիձե 77, և Շամախյան 2Ա հասցեներում, շուտով կունենան նոր տանիքներ՝ համայնքի 2024 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Սուբվենցիոն ծրագրում շենքերի ընտրության համար կատարվում է ուսումնասիրություն, որի արդյունքում ընտրվում են հիմնանորոգման առավել կարիք ունեցող շենքերը:Այս կարևոր նախաձեռնության ընդհանուր բյուջեն կազմում է 72,718,460 ՀՀ դրամ, որը համատեղ ֆինանսավորվում է ՀՀ Կառավարության և Դիլիջանի համայնքապետարանի ... Մանրամասն
29.10.24 Այցելություն Դիլիջանի «Քույր քաղաք» Ռոման
2019 թվականին Ռոմանը և Դիլիջանը ստորագրել են «Քույր քաղաքներ» հուշագիր:Փոխադարձ կապերը զարգացնելու նպատակով, Ռոման քաղաքի ղեկավարի հրավերով, հոկտեմբերի 11-13-ը Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ռումինիայի Հանրապետության Ռոման քաղաք։Պատվիրակության կազմում էին Դիլիջան համայնքի ղեկավարի խորհրդական Նոնա Գրիգորյանը և օգնական Ադամ Սարգսյանը։Այցի օրերին Ռումինիայում նշել են «Հայաստանի մշակութային օրեր» մշակութային ծրագիրը։ Ծրագրի շրջանակում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՌՀ-ում ՀՀ դեսպանատանը, այցելել է Ռումինիայի հայ համայնքի կենտրոն, մասնակցել միջոցառումների, որոնք նվիրված էին հայոց լեզվին և գրականությանը, ինչպես նաև ներկա ... Մանրամասն
28.10.24 Հանրային քննարկումների հրավեր
Հարգելի՛ քաղաքացիներ,
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Թեղուտ գյուղական բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Հաղարծին Էքստրիմ» ՍՊԸ-ի կողմից Թեղուտ բնակավայրի տարածքում զիփլայնի կառուցման վերաբերյալ հանրային քննարկում:
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Դիլիջանի համայնքապետարանի նիստերի դահլիճում կանցկացվի հանրային քննարկում Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 37 հասցեում բնակելի շենքի կառուցման վերաբերյալ:
Հրավիրում ենք բոլորին ակտիվ մասնակցել քննարկումներին։
28.10.24 Ուշադրությու՛ն. Մեկնարկում է Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնը
  Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնը,  անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող «Ջերմ Ամանոր Ջերմուկում» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի մրցութային մասի կազմակերպիչներն են հանդիսանում Վաղարշապատի համայնքապետարանը և «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունը։Մրցույթ-փառատոնին մասնակցելու հնարավորություն կունենան 13-35 տարեկան ստեղծագործողները՝ հանրակրթական, արտադպրոցական, գեղագիտական և ստեղծագործական կենտրոններից, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններից, ինչպես նաև անհատ ստեղծագործողներ։ Հայտերն ընդունվում են ս.թ. հոկտեմբերի ... Մանրամասն
28.10.24 «UNIVERSE ART» միջազգային փառատոն

«Տոտալ Արտ»  ՀՄԿ նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր նկարիչ Աննա Հարությունյանը և ՀՀ վաստակավոր կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանը համատեղ ներկայացնում են «UNIVERSE ART»   միջազգային փառատոնը:

Մրցույթ-փառատոնի անցկացման կարգը՝  կցված նկարներում:

24.10.24 Հայտարարություն՝ Արտոնագրված հաշտարարների որակավորման նպատակով իրականացվող ուսումնական չորրորդ դասընթաց
   Հաշտարարության ոլորտի կատարելագործմանն ուղղված շարունակական բարեփոխումների համատեքստում Արդարադատության նախարարությունը մեկնարկում է արտոնագրված հաշտարարների որակավորման նպատակով իրականացվող ուսումնական չորրորդ դասընթացը՝ միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան:  Դասընթացին կարող են մասնակցել 25 տարին լրացած գործունակ քաղաքացիներն, ովքեր ունեն բարձրագույն կրթություն։ Հաշվի առնելով, որ առաջիկայում ուժի մեջ է մտնելու ընտանեկան որոշ գործերով պարտադիր հաշտարարություն նախատեսող դրույթը՝ դասընթացին խրախուսվում է ՀՀ տարբեր մարզերում իրենց գործունեությունը ծավալող մասնագետների մասնակցությունը, որպեսզի հնարավոր լինի ապահովել բոլոր մարզերում անհրաժեշտ քանակով հաշտարարների ... Մանրամասն
30.09.24 Ուշադրությու՛ն
Հարգելի բնակիչներ.Ձեզ ենք ներկայացնում ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորվող բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ իրավական ակտերը։  «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թվականների ծրագրերը հաստատելու մասին» N 968-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացում,  «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թվականների ծրագիր,    Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին,   Երեխա ... Մանրամասն
30.09.24 Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամը մեկնարկում է «Խոցելի կանանց հզորացումը Հայաստանում» ծրագիրը
Կայուն զարգացման հայկական հիմնադրամը Սուրբ Սարգիս բարեգործական հիմնադրամի և Սոցիալական Օգնության Հայկական Միության համաֆինանսավորմամբ մեկնարկում է «Խոցելի կանանց հզորացում Հայաստանում» ծրագիրը՝ նպատակ ունենալով կայուն կերպով ամրապնդել խոցելի կանանց սոցիալական պաշտպանությունը՝ մասնագիտական ուսուցման և դասընթացների կազմակերպման, ինչպես նաև Հայաստանում փոքր ձեռնարկությունների ստեղծման միջոցով:

Ծրագրի շահառուները խոցելի կանայք են, որոնց ամուսինները սպանվել կամ հաշմանդամ են դարձել 2020 թվականի պատերազմի ժամանակ:

Ծրագրի պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` www.shorturl.at/uwyCM

Դիմումի հղումը` www.shorturl.at/tFQYZ

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Հաշվետվություն
 2021-2022թթ. զեկույց
թիվ 6 արտահերթ նիստ 21.01.2022
 Ավագանու թիվ 5 նիստ  29.12.2021
Ավագանու թիվ 4 նիստ
Ավագանու թիվ 3 նիստ   30.11.2021
Ավագանու թիվ 2 նիստ 16.11.2021
2021-2026 թթ. Դիլիջան համայնքի ավագանու անդրանիկ ն
Ավագանու արտահերթ նիստ 04.03.2019
Ավագանու արտահերթ նիստ 22.03.2018
Ավագանու արտահերթ նիստ - 26.01.2018
Ավագանու նիստ - 26.12.2017
Ավագանու արտահերթ նիստ  - 06.03.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner