|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 դեկտեմբերի 2019 թվականի N 183 |
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԵՂՈՒՏ ԳՅՈՒՂԻ 14-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 5/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ԶԲԱՂԵՑՐԱԾ 55.26ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջանի համայնքի ղեկավարի 2019թ. նոյեմբերի 18-ի թիվ 715-Ա որոշմամբ, քաղ. Արտակ Ռոմիկի Սիմոնյանի կողմից Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 14-րդ փողոց թիվ 5/1 հասցեի ինքնակամ կառուցված 111.65քմ ընդհանուր արտաքին մակերեսով երկհարկանի բնակելի տան նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 22112019-11-0039/: Առաջարկություն է ներկայացվել քաղաքացուն` Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 14-րդ փողոց թիվ 5/1 հասցեի ինքնակամ կառուցված 111.65քմ ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տունը և վերջինիս զբաղեցրած 55.26քմ հողամասը ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված շինությունը և վերջինիս զբաղեցրած 55.26քմ հողամասը քաղ. Արտակ Սիմոնյանին, համապատասխանաբար, 184222 դրամ և 12268 դրամ արժեքներով օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 14-րդ փողոց թիվ 5/1 հասցեի 111.65քմ ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տունը և վերջինիս զբաղեցրած 55.26քմ հողամասը, համապատասխանաբար, 184222 դրամ և 12268 դրամ արժեքներով քաղ. Արտակ Ռոմիկի Սիմոնյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: |
Կողմ -8 ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԴԱՎԹՅԱՆ ԳԱՌՆԻԿ ԴԱՎԹՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԹԱՄՐԱԶՅԱՆ ԱՐԳԱՄ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ ՍԱՀԱԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆ ՎԱՐԴԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|