Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Սարգիս Նարիմանի Բաբինյանը` իրեն ժառանգության իրավունքով պատկանող Դիլիջան համայնքի, Գոշ գյուղի 11-023-009-008 ծածկագրով 0,093հա հողամասին հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Նորոշման 48-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1. Դիլիջան համայնքի Գոշ գյուղի 11-023-009-008 ծածկագրով 0,093 հա հողամասին տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Գոշ գյուղ, Մ. Գոշի փողոց, 1-ին նրբ. թիվ 17 :
2. Պարտավորեցնել քաղ. Սարգիս Նարիմանի Բաբինյանին.
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2019թ. նոյեմբերի 18-ի թիվ 159-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: