Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 13-րդ կետերի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ, 23-րդ կետերի պահանջներով, համաձայն Դիլիջանի համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշմամբ և հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր «Սլավիկ Մարգարյան»-ի և «Սրճարան համար 2» ՍՊ ընկերության դիմում-հայտերը՝
1.Բավարարել անհատ ձեռնարկատեր «Սլավիկ Մարգարյան»-ի դիմում-հայտը և տրամադրել ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն 01.01.2024-31.12.2024թթ-ի համար:
2.Բավարարել «Սրճարան համար 2» ՍՊ ընկերության դիմում-հայտը և տրամադրել համայնքի տարածքում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) սեզոնային ծառայության կազմակերպման թույլտվություն։
3.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին՝ տուրքի գանձումները կատարել ըստ Դիլիջանի համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 1-ի թիվ 530–Ն որոշմամբ հաստատված դրույքաչափերի:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և տարածվում է սույն թվականի հունվարի 1-ից հետո առաջացած իրավահարաբերությունների վրա։