Դիլիջան համայնքի ղեկավարի 2025թ. օգոստոսի 05-ի թիվ 567-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց, թիվ 28/6 հասցեի 14․7քմ հողամասում, քաղ. Արմինե Սուրենի Վաթինյանի կողմից ինքնակամ կառուցված շինության, մասնավորապես՝ 14․7քմ արտաքին մակերեսով մառանի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 22082025-11-0046/:
Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Արմինե Վաթինյանին` վերոհիշյալ ինքնակամ շինությունը ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը:
Համայնքի ավագանին 2025թ. սեպտեմբերի 10-ի թիվ 968-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված շինությունը և վերջինիս սպասարկման հողամասը քաղ. Արմինե Սուրենի Վաթինյանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման IV բաժնի դրույթները`
1.Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց, թիվ 28/6 հասցեում ինքնակամ կառուցված շինությունը, մասնավորապես՝ 14․7քմ ընդհանուր արտաքին մակերեսով մառանը և վերջինիս սպասարկման 14․7քմ հողամասը, համապատասխանաբար, 68091 դրամ և 100465 դրամ արժեքներով օտարել քաղ. Արմինե Սուրենի Վաթինյանին:
2.Կնքել հողի և շինության առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Արմինե Վաթինյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել 100465 /հարյուր հազար չորս հարյուր վաթսունհինգ/ դրամ, 900405051450 հաշվարկային հաշվին` 68091 /վաթսունութ հազար իննսունմեկ/ դրամ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված հողամասի և շինության նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
3)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: