Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 85
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 534
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 ապրիլի 2024 թվականի N 534

ԱՌԱՋԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱԼԻՆԻՆԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 234Ա ՀԱՍՑԵԻ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԿԻՑ ՓԱՍՏԱՑԻ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն 2022թ. հոկտեմբերի 06-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի՝ Դիլիջանի Կալինինի փողոց թիվ 234ա հասցեի բնակելի տան և տնամերձ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերել քաղ. Թադևոս Մակարի Մովսիսյանը: Վերջինս դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված բնակելի տան և տնամերձ հողամասի փաստաթղթղային կարգավիճակը որոշելու խնդրանքով:
Համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովի ուսումնասիրություններից պարզվել է, որ Կալինինի փողոց թիվ 234ա հասցեի բնակելի տան տնամերձ հողամասի փաստացի չափը կազմում է 992.0քմ: Պետական որակավորում ունեցող անձի կողմից կատարված տեղազննման և չափագրման արդյունքում կազմված սխեմայի համաձայն՝ նշված տնամերձ հողամասի մակերեսի փաստացի չափը կազմել է 618.4քմ, մնացած 376.0քմ հողամասը տարածքով անցնող բարձրավոլտ օդային գծերի անվտանգության գոտում է գտնվում:
Հանձնաժողովն առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին` փաստացի ավել վերոնշյալ 376.0քմ հողամասը վարձակալության իրավունքով տրամադրել քաղ. Թադևոս Մակարի Մովսիսյանին:  Վերջինս գտնվում է բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում, ըստ
գործառնական նշանակության` բնակելի կառուցապատման, համաձայն Դիլիջան քաղաքի հաստատված գլխավոր հատակագծի:Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ. դեկտեմբերի 31-ի թիվ 867 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64 հոդվածի 2-րդ կետի պահանջներով`

1.Առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման շրջանակներում Դիլիջանի Կալինինի փողոց թիվ 234ա հասցեի 618.4քմ տնամերձ հողամասին կից փաստացի ավել օգտագործվող 376.0քմ հողամասը վարձակալության իրավունքով, առանց կառուցապատման իրավունքի, տրամադրել քաղ. Թադևոս Մակարի Մովսիսյանին, 60 տարի ժամկետով, տարեկան 25697 դրամ վարձավճարով /հաշվարկված է հողամասի կադաստրային արժեքի 1%-ի չափով/:
2.Դիլիջանի Կալինինի փողոց թիվ 234ա հասցեի բնակելի տանը և 994.4քմ տնամերձ հողամասին /որից 376.0քմ տրամադրվում է վարձակալության իրավունքով/ տրամադրել նոր հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Կալինինի փողոց, թիվ 234/3:
3.Օրենքով սահմանված կարգով կնքել հողի վարձակալության իրավունքի պայմանագիր:
4.Պարտավորեցնել քաղ. Թադևոս Մովսիսյանին.
1)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` վերոգրյալ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
2)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner