Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. ապրիլի 02-ի թիվ 430-Ա որոշմամբ 2024թ. մայիսի 02-ին աճուրդի էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 639․8քմ հողամաս /Լոտ-24 (ՔՀ-24)/, Դիլիջան համայնքի, Թեղուտ գյուղի, 7-րդ փողոց, թիվ 15/2 հասցեում բնակելի տան կառուցման նպատակով, 799750 դրամ մեկնարկային գնով:
Կայացած աճուրդում 799750 դրամ առավելագույն գնով հաղթեց Դիլիջան համայնքի, Թեղուտ գյուղի, 1-ին փողոց, թիվ 50 տան բնակիչ Արթուր Սարգսյանը, որի մասին Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 8 արձանագրությունը:
Նշված հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հող, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է բնակավայրերի հողերի տարածագնահատման տասնչորսերորդ գոտում:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի, 68-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները`
1.Հաստատել Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի թիվ 8 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից Դիլիջան համայնքի, Թեղուտ գյուղի, 7-րդ փողոց, թիվ 15/2 հասցեի 639․8քմ մակերեսով հողամասը բնակելի տան կառուցման նպատակով օտարել Դիլիջան համայնքի, Թեղուտ գյուղի, 1-ին փողոց, թիվ 50 տան բնակիչ Արթուր Սարգսյանին:
2.Կնքել հողի առուվաճառքի պայմանագիրը, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Արթուր Սարգսյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել աճուրդի սակարկությունների արդյունքում ձևավորված առավելագույն գինը, այն է` 799750 /յոթ հարյուր իննսունիը հազար յոթ հարյուր հիսուն/ դրամ, ընդ որում աճուրդի անցկացման օրը մուծված 399875 /երեք հարյուր իննսունիը հազար ութ հարյուր յոթանասունհինգ/ դրամ նախավճարը ներառվում է հողի օտարման գնի մեջ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: