Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. ապրիլի 02-ի թիվ 430-Ա որոշմամբ 2024թ. մայիսի 02-ին աճուրդի էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 182․0քմ հողամաս /Լոտ-20 (ՔՀ-24)/, Դիլիջան քաղաքի, Սարի փողոց, թիվ 12/1 հասցեում բնակելի կառուցապատման նպատակով, 1274000 դրամ մեկնարկային գնով:
Կայացած աճուրդում 1274000 դրամ առավելագույն գնով հաղթեց Երևան քաղաքի, Քեսաբցիների փողոց, թիվ 13 տան բնակիչ Աշոտ Բրդոտյանը, որի մասին Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 4 արձանագրությունը:
Նշված հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հող, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի, 68-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները`
1.Հաստատել Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի թիվ 4 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից Դիլիջան քաղաքի, Սարի փողոց, թիվ 12/1 հասցեի 182․0քմ մակերեսով հողամասը բնակելի կառուցապատման նպատակով օտարել Երևան քաղաքի, Քեսաբցիների փողոց, թիվ 13 տան բնակիչ Աշոտ Բրդոտյանին:
2.Կնքել հողի առուվաճառքի պայմանագիրը, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Աշոտ Բրդոտյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել աճուրդի սակարկությունների արդյունքում ձևավորված առավելագույն գինը, այն է` 1274000 /մեկ միլիոն երկու հարյուր յոթանասունչորս հազար/ դրամ, ընդ որում աճուրդի անցկացման օրը մուծված 637000 /վեց հարյուր երեսունյոթ հազար/ դրամ նախավճարը ներառվում է հողի օտարման գնի մեջ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: