Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. ապրիլի 02-ի թիվ 430-Ա որոշմամբ 2024թ. մայիսի 02-ին աճուրդի էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 310․0քմ հողամաս /Լոտ-22 (ՔՀ-24)/, Դիլիջան քաղաքի, Մյասնիկյան փողոց, թիվ 142/4 հասցեում բնակելի կառուցապատման նպատակով, 2170000 դրամ մեկնարկային գնով:
Կայացած աճուրդում 2170000 դրամ առավելագույն գնով հաղթեց Դիլիջան քաղաքի, Մյասնիկյան փողոց, թիվ 111 տան բնակիչ Արմեն Ամյանը, որի մասին Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 6 արձանագրությունը:
Նշված հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հող, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի, 68-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները`
1.Հաստատել Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի թիվ 6 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից Դիլիջան քաղաքի, Մյասնիկյան փողոց, թիվ 142/4 հասցեի 310․0քմ մակերեսով հողամասը բնակելի կառուցապատման նպատակով օտարել Դիլիջան քաղաքի, Մյասնիկյան փողոց, թիվ 111 տան բնակիչ Արմեն Ամյանին:
2.Կնքել հողի առուվաճառքի պայմանագիրը, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Արմեն Ամյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել աճուրդի սակարկությունների արդյունքում ձևավորված առավելագույն գինը, այն է` 2170000 /երկու միլիոն հարյուր յոթանասուն հազար/ դրամ, ընդ որում աճուրդի անցկացման օրը մուծված 1085000 /մեկ միլիոն ութսունհինգ հազար/ դրամ նախավճարը ներառվում է հողի օտարման գնի մեջ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: