Դիլիջանի համայնքապետարան է դիմել Դիլիջան քաղաքի Վասիլև փողոց տուն 42 հասցեի բնակիչ Մանվել Գուլանյանը` հայտնելով, որ Դիլիջանի քաղսովետի գործկոմի 1988 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 14 արձանագրային որոշման մեջ թյուրիմացաբար սխալ է տեղի ունեցել՝ «Մանվել Սուրենի Գուլանյանի» փոխարեն գրվել է «Մանվել Սուրենի Գուլինյան»: Քաղաքացին խնդրել է կատարել համապատասխան ուղղում:
ՈՒսումնասիրությունից պարզվել է, որ Դիլիջանի քաղսովետի գործկոմի 1988 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 14 արձանագրային որոշման մեջ «Մանվել Սուրենի Գուլանյանի» փոխարեն գրվել է «Մանվել Սուրենի Գուլինյան»:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 27.1-րդ կետի պահանջներով`
1.Դիլիջանի քաղսովետի գործկոմի 1988 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 14 արձանագրային որոշման մեջ կատարել փոփոխություն՝ «Մանվել Սուրենի Գուլինյանի» փոխարեն կարդալ «Մանվել Սուրենի Գուլանյան»։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: