Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Գառնիկ Քոչարյանը՝ իր սեփականությունը հանդիսացող Դիլիջան քաղաքի, Կամոյի փողոց թիվ 179 և թիվ 179/1 հողամասերի միավորման արդյունքում առաջացած հողամասին և բնակելի տանը հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1.Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց թիվ 179 և թիվ 179/1 հողամասերի միավորման արդյունքում առաջացած հողամասը և բնակելի տունը հասցեակոչել Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Կամոյի փողոց, թիվ 179 հասցեով:
2.Պարտավորեցնել Գառնիկ Քոչարյանին.
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: