Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Միսակ Հովհաննիսյանը Դիլիջան համայնքի, Խաչարձան գյուղի 11-036-0014-0022 կադաստրային ծածկագրով 0.233հա անշարժ գույքին հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1.Դիլիջան համայնքի, Խաչարձան գյուղի 11-036-0014-0022 կադաստրային ծածկագրով 0.233 հա անշարժ գույքին տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, գյուղ Խաչարձան, 1-ին փողոց, թիվ 27։
2.Պարտավորեցնել Միսակ Հովհաննիսյանին․
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: