Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 103
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 203
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 մայիսի 2018 թվականի N 203

ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԱՐԶ ԼՃԻ ՓՈՂՈՑԻՆ ՀԱՐԱԿԻՑ, ՔԱՂ. ԽԱՉԱՏՈՒՐ ՄԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑՎԱԾ 0.2ՀԱ, 0.1ՀԱ ԵՎ 0.3ՀԱ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Խաչատուր Մայրապետյանը` Դիլիջան քաղաքի Պարզ լճի փողոցին հարակից տարածքում, վարձակալության իրավունքով իրեն փոխանցված 0.2հա /Պարզ լճի 22/1 հասցեով/, 0.1հա և 0.3հա հողամասերի վարձակալության իրավունքի ժամկետները երկարաձգելու խնդրանքով (վարձակալության իրավունքի վկայականներ՝ թիվ 23042018-11-0013, թիվ 2057076, տրված 04.04.2008թ. և թիվ 2057157, տրված 29.12.2008թ.):
Համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին վերոգրյալ հողամասերի վարձակալության իրավունքի պայմանագրերի ժամկետները երկարաձգել մինչև 2060 թվականի դեկտեմբերի 31-ը:
    Հաշվի առնելով վերոգրյալը, 2003թ. հոկտեմբերի 10-ին կնքված հողամասի վարձակալության մասին թիվ 043, 044 և 045 պայմանագրերի 18-րդ կետերի դրույթները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466 հոդվածի 1-ին մասի և 468 հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 48-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով`

1. 2003թ. հոկտեմբերի 10-ին կնքված հողամասի վարձակալության մասին թիվ 043, 044 և 045 պայմանագրերում կատարել փոփոխություններ, մասնավորապես` վարձակլության իրավունքի ժամկետները երկարաձգել մինչև 2060 թվականի դեկտեմբերի 31-ը: Սույն փոփոխությունն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Քաղ. Խաչատուր Մայրապետյանին վարձակալության իրավունքով փոխանցված 0.1հա հողամասին /վարձակալության իրավունքի վկայական՝ թիվ 2057076, տրված 04.04.2008թ./ տրամադրել հասցե` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Պարզ լճի փողոց, թիվ 22/2:
3. Քաղ. Խաչատուր Մայրապետյանին վարձակալության իրավունքով փոխանցված 0.3հա հողամասին /վարձակալության իրավունքի վկայական՝ թիվ 2057157, տրված 29.12.2008թ./ տրամադրել հասցե` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Պարզ լճի փողոց, թիվ 22/3:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner