| 
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
  | 
 Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք  ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com;  dilijan1@dilijan.am,   dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133 | 
  Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 
  27  ապրիլի  2020 թվականի N 57 | 
  ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐԻՑ 474.5ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ 2016.0ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԹՎՈՎ 3 ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴԻ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐԻՑ 766.6ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԹՎՈՎ 2 ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԿՐԿՆԱՃՈՒՐԴԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ  | 
 
 Դիլիջան համայնքի ավագանու քննարկմանն էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 474.5քմ մակերեսով հողամասը, գյուղատնտեսական նշանակության հողերից 2016.0քմ ընդհանուր մակերեսով թվով 3 հողամասերը աճուրդի և բնակավայրերի հողերից 766.6քմ ընդհանուր մակերեսով թվով 2 հողամասերը կրկնաճուրդի միջոցով օտարելու համաձայնություն տալու մասին հարցը` կից աղյուսակում ներկայացված աճուրդային լոտերով, մակերեսներով, պայմաններով և մեկնարկային գներով: Հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 3-րդ մասի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 474.5քմ մակերեսով հողամասը, գյուղատնտեսական նշանակության հողերից 2016.0քմ ընդհանուր մակերեսով թվով 3 հողամասերը աճուրդի և բնակավայրերի հողերից 766.6քմ ընդհանուր մակերեսով թվով 2 հողամասերը կրկնաճուրդի միջոցով օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը և հաստատել մեկնարկային գները` համաձայն կից աղյուսակի:  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:  | 
 Կողմ -8  ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԴԱՎԹՅԱՆ ԳԱՌՆԻԿ ԴԱՎԹՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԹԱՄՐԱԶՅԱՆ ԱՐԳԱՄ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ ՍԱՀԱԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆ ՎԱՐԴԱՆ  | Դեմ -0   | Ձեռնպահ -0   |  
  | 
  ՀՀ ԴԻԼԻՋԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ  ՂԵԿԱՎԱՐ                                                        ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
 
 
  | 
| Կից փաստաթղթեր՝ | 
  | 
(27.00 Կբ)
  |  
 
 |  
  | 
 | 
 | 
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |  
  | 
 | 
 |