| 
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ 
  | 
 Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք  ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com;  dilijan1@dilijan.am,   dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133 | 
  Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 
  30  հոկտեմբերի  2025 թվականի N 741 | 
  ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐԻՑ 1239.6ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԹՎՈՎ 5 ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   | 
 
 Դիլիջանի համայնքի ավագանու քննարկմանն էր ներկայացվել Դիլիջանի համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 1239.6քմ մակերեսով թվով 5 հողամասերը մրցույթի միջոցով կառուցապատման իրավունքով տրամադրելու և մեկնարկային գները  հաստատելու մասին հարցը` կից աղյուսակում ներկայացված մրցութային լոտերով և պայմաններով: Վերջիններս հաստատվեցին համայնքի ավագանու 2025թ. հոկտեմբերի 09-ի թիվ 996-Ա որոշմամբ: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի պահանջները` 1.2025 թվականի հոկտեմբերի 31-ից հայտարարել Դիլիջանի համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 1239.6քմ մակերեսով թվով 5 հողամասերի կառուցապատման իրավունքի մրցույթ` համաձայն կից աղյուսակի: 2.Մրցույթի օր նշանակել 2025 թվականի դեկտեմբերի 01-ը: 3.Դիլիջան համայնքի հողամասերը վարձակալության և /կամ/ կառուցապատման իրավունքով տրամադրելու մրցութային հանձնաժողովին հանձնարարել. 1)սահմանել կառուցապատման իրավունքի մրցույթի պայմանները, 2)ապահովել նախատեսվող մրցույթի վերաբերյալ տեղեկատվության՝ օրենքով սահմանված կարգով հրապարակումը: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: 
   | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                        ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
 
 
  | 
| Կից փաստաթղթեր՝ | 
  | 
(32.00 Կբ)
  |  
 
 |  
  | 
 | 
 | 
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |  
  | 
 | 
 |