Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 91
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 472
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 ապրիլի 2024 թվականի N 472

ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՕՐՋՈՆԻԿԻՁԵԻ ՓՈՂՈՑ 4-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ ԹԻՎ 36 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ 1-ԻՆ ՀԱՐԿՈՒՄ ԱՌԿԱ ԴՌՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԻ ՁԵՎԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, 25.16ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՓԱԿ ԲԱՑ ՊԱՏՇԳԱՄԲԻ ՎՐԱԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՓԱԿ ՏԱՐԱԾՔԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ 2-ՐԴ ՀԱՐԿԻ 3 ԵՎ 4 ՍԵՆՅԱԿՆԵՐԻ ԸՍՏ Կ-01022014-11-0203 ԿԱՍԵՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՆՇՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԲԱՑՎԱԾ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՏԱՐԵԹՎԵՐԸ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով Վռամ Սուրենի Փահլևանյանի կողմից ներկայացված դիմումը՝ վերը նշված հասցեում գտնվող անշարժ գույքի, համաձայն 01.02.2024թ․ թիվ Կ-01022014-11-0203 կասեցման որոշմամբ նշված,ինքնակամ կատարած ձևափոխությունները օրինականացնելու խնդրանքը,01.02.2024թ․ թիվ Կ-01022024-11-0203 գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին որոշումը,Դիլիջան համայնքի ղեկավարի 23.01.2024թ․ թիվ 116-Ա որոշումից քաղվածքը,ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ․մայիսի թիվ 912-Ն որոշմամբ,ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածի 4-րդ կետի «Տեղական  ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջով․

  1. Քաղաքացի Վռամ Սուրենի Փահլևանյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց 36 հասցեի հողամասում առկա բնակելի տան 1-ին հարկում ինքնակամ կատարած թվով 12 դռների և պատուհանների ձևափոխումները, 25.16քմ մակերեսով 1-ին հարկում ինքնակամ կատարած բաց պատշգամբների ձևափոխումը փակ տարածքների և բնակելի տան 2-րդ հարկի թիվ 3 և 4 սենյակներում ինքնակամ բացված թվով 2 պատուհանները ճանաչել օրինական, քանի որ նշված ինքնակամ կատարած ձևափոխությունները համապատասխանում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ  հոդվածով սահմանված օրինականացման պահանջներին, չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոների առանց էական խախտումների։
  2.  Պարտավորեցնել քաղաքացի Վռամ Փահլևանյանին․

1)Սույն որոշումը կայացնելու պահից 60 օրյա ժամկետում (չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած) համայքապետարանի 900405051690 հաշվարկային հաշվին մուծել վերը նշված ինքնակամ ձևափոխությունների օրենքով սահմանված վճարը, այն է`թվով 12  դռների և պատուհանների ձևափոխումների և թվով 2 բացված պատուհանների համար 32424/երեսուներկու հազար չորս հարյուր քսանչորս/ ՀՀ դրամ, 25.16քմ մակերեսով փակ տարածքների վերակառուցման համար 58271/հիսունութ հազար երկու հարյուր յոթանասունմեկ/ ՀՀ դրամ, ընդհանուր ինքնակամ ձևափոխումների գումարը կազմում է 90695 /իննսուն հազար վեց հարյուր իննսունհինգ/ ՀՀ դրամ, վերջինիս վճարման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է։

    3. Սույն  որոշումն ուժի մեջ է մտնում  ստորագրման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանում։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner