Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ <<Լեռնային Հայաստան>> առողջարանին կից <<Հայրենիք>> հանգստյան տան /նախկին կոմկուսի հանգստյան տան/ շենք-շինությունները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության սեփականությունը: Նշված շենք-շինությունների սպասարկման 3.21717հա մակերեսով հողամասը հանդիսանում է համայնքային սեփականություն: Համաձայն Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 209 հոդվածի 1-ին կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 87 հոդվածի 1-ին կետի՝ սեփականատիրոջը պատկանող հողամասի վրա գտնվող շենքի կամ շինության նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցելիս օտարվում են նաև շենքի, շինության զբաղեցրած հողամասի մասը, ինչպես նաև հողամասի նկատմամբ այն իրավունքները, որոնք անհրաժեշտ են շենքի, շինության օգտագործման և սպասարկման համար: Համայնքի ղեկավարը համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացրել <<Լեռնային Հայաստան>> առողջարանին կից <<Հայրենիք>> հանգստյան տան շենք-շինությունների սպասարկման 3.21717հա մակերեսով հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետությանը անհատույց փոխանցելու մասին առաջարկություն: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթները և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն <<Լեռնային Հայաստան>> առողջարանին կից <<Հայրենիք>> հանգստյան տան շենք-շինությունների սպասարկման 3.21717հա մակերեսով հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետությանն՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, անհատույց փոխանցելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |