Համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել Դիլիջան համայնքի Խաչարձան,Աղավնավանք,Գոշ,Հովք բնակավայրերում մանկապատանեկան սպորտի մասսայականացմանը նպաստելու նպատակով<<Մանկապատանեկան մարզադպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը հատկացնել լրացուցիչ մարզիչի հաստիք:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի և «Իրավական ակտերի մասին» օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով` համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և
-
Դիլիջան համայնքի ավագանու 2016թվականի նոյեմբերի 25-ի «Դիլիջան համայնքի ենթակայության ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 122-Ա որոշման հավելվածում կատարել փոփոխություն և Դիլիջանի ,,Մանկապատանեկան մարզադպրոց,, համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը ավելացնել 1 մարզիչի հաստիք 80000 դրամ դրույքաչափով։
-
Դիլիջան համայնքի 2017թ. բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից /հոդված 4891/հատկացնել -800000 դրամ «Մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը(բաժին 9 խումբ 5 դաս1 ,հոդված -4511) :
|