Դիլիջան համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Արմեն Ռուբենի Ֆրանգուլյանը, Կարեն Ռուբենի Ֆրանգուլյանը և Լիլի Վլադիմիրի Առուստամյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի 1-ին փողոցի թիվ 2 հասցեի, իրենց սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 550.0քմ հողամասին կից գտնվող /1-ին փողոցի թիվ 2/1 հասցեի/ 63.52քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրենց օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 63.52քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի 1-ին փողոցի թիվ 2/1 հասցեի 63.52քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 78892 /յոթանասունութ հազար ութ հարյուր իննսուներկու/ դրամ արժեքով օտարել քաղաքացիներ Արմեն Ռուբենի Ֆրանգուլյանին, Կարեն Ռուբենի Ֆրանգուլյանին և Լիլի Վլադիմիրի Առուստամյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի 1-ին փողոցի թիվ 2/1 հասցեի 63.52քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 78892 /յոթանասունութ հազար ութ հարյուր իննսուներկու/ դրամ արժեքով, քաղաքացիներ Արմեն Ռուբենի Ֆրանգուլյանին, Կարեն Ռուբենի Ֆրանգուլյանին և Լիլի Վլադիմիրի Առուստամյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |