Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով` Դիլիջան համայնքի ավագանին որոշում է. Դիլիջան համայնքի ավագանու 2018 թվականի օգոստոսի 14-ի «Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Մյասնիկյան 66 հասցեի վարչական շենքի աշխատասենյակները վարձակալության հանձնելու մեկ քառակուսի մետրի համար տարեկան վարձավճար սահմանելու մասին» թիվ 79-Ա որոշումից հանել «մինչև 2018թ. դեկտեմբերի 30-ը» բառակապակցությունները: |