Դիլիջան համայնքի ղեկավարը համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացրել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերից Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 19/4 հասցեի 53.0քմ մակերեսով, 11-003-0313-0059 ծածկագրով հողամասը 132500 դրամ մեկնարկային գնով, բնակելի կառուցապատման նպատակով աճուրդի միջոցով օտարելու մասին հարցը: Հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերից Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 19/4 հասցեի 53.0քմ մակերեսով, 11-003-0313-0059 ծածկագրով հողամասը 132500 դրամ մեկնարկային գնով, բնակելի կառուցապատման նպատակով աճուրդի միջոցով օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |