Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Խորհրդակցություն N 1
 
Համար 1Ամսաթիվ 04/03/2019 13:00
Վարող ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ԱՐՄԵՆ ՄԱԿԱՐՅԱՆ, ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ԳԵՎՈՐԳ ԹԱՄՐԱԶՅԱՆ, ԱՐԱՐԱՏ ԹԱՄՐԱԶՅԱՆ, ԳԵՎՈՐԳ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ, ԳԱԳԻԿ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ, ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԳՐԻԳՈՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ, ՍՈՒՐԵՆ ԱՄՅԱՆ, ՎԱՂԻՆԱԿ ՄԱՐԿՈՍՅԱՆ
ՏեսակԱՐՏԱՀԵՐԹՆկարագրություն *Ավագանու անդամների և ոստիկանության աշխատակիցների հանդիպում
Բովանդակություն *

Հանդիպմանը մասնակցում են \հհ \ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի աշխատակիցներ Գ.Խաչատրյանը, Ս.Զաքարյանը, Համայնքի ավագանու անդամներ Սուրեն Մելիքյանը, Սահակ Մկրտումյանը, Սուրեն Գրիգորյանը, Արգամ Թամրազյանը, Գառնիկ Դավթյանը,  Դավիթ Սարգսյանը, Գևորգ Սողոմոնյանը, Տիգրան Ստեփանյանը, Վարդան Է. Մնացականյանը:

   Հանդիպման ընթացքում քննարկվեց համայնքում գողությունների կանխարգելման առաջնահերթ խնդիրներ, մասնավորապես բազմաբնակարան շենքերի մուտքերում   դամաֆոններ տեղադրելու, համայնքի և բնակավայրերի մուտքերում և ելքերում տեսանկարահանող սարքեր տեղադրելու, փողոցային լուսավորության ժամերը վերանայելու  անհրաժեշտությունը:
   Քննարկվեց թափառող շների դեմ պայքարի տարբերակներ, հնչեցին առաջարկություններ, նշված գործընթացը կազմակերպելու համար:
   Քննարկվեց նաև համայնքի տարածքում  ճանապարհային նշանների տեղադրման և բանուկ փողոցներում  տրանսպորտի արագության արհեստական խոչընդոտների տեղադրման հարցերը: Համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ  արդեն  պայմանավորվածություն է ձեռք բերվել համայնքի տարածքում  ճանապարհային նշանների և արհեստական խոչընդոտների  տեղադրման  հարցում,  գործընթացն ընթացքի մեջ է և համայնապետարանի ուշադրության կենտրոնում, բացի այդ առաջիկայում համայնքի փողոցային լուսավորության ցանցը նորացվելու է , խնայողությունների հաշվին  կերկարացվի  գիշերային լուսավորության  աշխատանքի ժամանակը: Համայնքի տարածքում  որոշ հատվածներում տեղադրվել են տեսանկարահանող սարքեր, աշխատանքներ կտարվեն դրանց թվի ավելացման  ուղղույամբ: Համայնքի ղեկավարը կարևորեց համայնքի տարածքում չնախատեսված վայրերում աղբ թափելու դեմ պայքարը, որի համար խիստ անհրաժեշտ է ոստիկանության հետ համագործակցությունը:

Ոստիկանության աշխատակից Խաչատրյանը  պատրաստակամություն հայտնեց   համագործակցության, համայնքին վերաբերող ցանկացած հարցերում   և կարևորեց  համայնքային խորհուրդների կազմում  համայնքի ակտիվ բնակչության ընդգրկումը,  որն ավելի արդյունավետ կդարձնի պայքարը  հանցագործությունների կանխարգելման  գործում:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner