Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Ալիկ Բեգլարյանը՝ Դիլիջան համայնքի և իր միջև 27.03.2023թ. կնքված Տավուշի մարզ Դիլիջան համայնք, ք․ Դիլիջան Մյասնիկյան փողոց թիվ 72/5 հասցեում գտնվող 209.7քմ մակերեսով հողամասի ընդհանուր օգտագործման կառուցապատման նպատակով տրամադրված պայմանագիրը լուծելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով 27.03.2023թ․ կնքված պայմանագրի 9․1 կետը ՝
1․ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծել Դիլիջան համայնքի և Ալիկ Բեգլարյանի միջև 27.03.2023թ․ կնքված Տավուշի մարզի Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 72/5 հասցեում գտնվող 209.7քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքով տրամադրման մասին պայմանագիրը /կառուցապատման իրավունքի վկայական՝ թիվ 30032023-11-0070, տրվ. 30.03.2023թ./։
2․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։