Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Սարգիս Նարիմանի Բաբինյանը` իրենց սեփականությունը հանդիսացող, Դիլիջան համայնքի, Գոշ գյուղի 11-023-009-005 ծածկագրով 0,076հա հողամասին հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 48-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1. Դիլիջան համայնքի Գոշ գյուղի 11-023-009-005 ծածկագրով 0,076 հա հողամասին տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Գոշ գյուղ, Մ. Գոշի փողոց, 1-ին նրբ. թիվ 15:
2. Պարտավորեցնել քաղ. Սարգիս Նարիմանի Բաբինյանին
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2018թ. դեկտեմբերի 26-ի թիվ 151-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: