Այսօր: Հինգշաբթի, 16 Մայիսի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 102
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 677-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 ապրիլի 2024 թվականի N 677-Ա

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՆՐԲ․ ԹԻՎ 8/1 ՀԱՍՑԵԻ ՊԱՐԻՍՊԸ ՀԱՐԹԱԿԸ ԵՎ ՎԵՐՋԻՆՆԵՐԻՍ ԶԲԱՂԵՑՐԱԾ 109․8ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. փետրվարի 21-ի թիվ 263-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց, 1-ին նրբ․ թիվ 8/1 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Վալերի Ազատի Մանուկյանի կողմից ինքնակամ կառուցված 5․7922քմ արտաքին մակերեսով պարսպի և 14․0521քմ արտաքին մակերեսով հարթակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 12032024-11-0039/:
Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Վալերի Մանուկյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց, 1-ին նրբ․ թիվ 8/1 հասցեի պարիսպը 5․7922քմ արտաքին մակերեսով, հարթակը 14․0521քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 109․8քմ հողամասը, համապատասխանաբար, 26830 դրամ, 97634 դրամ և 750407 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: 
Համայնքի ղեկավարը նշված պարիսպը, հարթակը և վերջինիս զբաղեցրած 109․8քմ հողամասը քաղ. Վալերի Ազատի Մանուկյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց, 1-ին նրբ․ թիվ 8/1 հասցեի պարիսպը 5․7922քմ արտաքին մակերեսով, հարթակը 14․0521քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 109․8քմ հողամասը, համապատասխանաբար, 26830 դրամ, 97634 դրամ և 750407 դրամ արժեքներով քաղ. Վալերի Ազատի Մանուկյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


Կողմ -11

ԲՈՋԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԹԱՄՐԱԶՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԽԵՄՉՅԱՆ ԱՐՇԱԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐԱ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՍԱՐԳՍՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱՍՄԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner