Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Հովհաննես Հայկազի Անանյանը՝ Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի թիվ 130 հասցեի իր սեփականությունը հանդիսացող 575.0քմ հողամասին նոր հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 48-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1. Քաղ. Հովհաննես Անանյանին պատկանող, Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի թիվ 130 հասցեի 575.0քմ հողամասին տրամադրել նոր հասցե` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Շամախյան փողոց, թիվ 130/1:
2. Պարտավորեցնել քաղ. Հովհաննես Անանյանին.
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2017թ. նոյեմբերի 30-ի թիվ 130-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: