Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 142
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 503
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 ապրիլի 2024 թվականի N 503

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՆՐԲ․ ԹԻՎ 8/1 ՀԱՍՑԵԻ ՊԱՐԻՍՊԸ, ՀԱՐԹԱԿԸ ԵՎ ՎԵՐՋԻՆՆԵՐԻՍ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ 109․8ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարի 2024թ. փետրվարի 21-ի թիվ 263-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց, 1-ին նրբ․ թիվ 8/1  հասցեի 109․8քմ հողամասում, քաղ. Վալերի Ազատի Մանուկյանի կողմից ինքնակամ կառուցված շինությունները, մասնավորապես՝ 5․7922քմ արտաքին մակերեսով պարսպի և 14․0521քմ արտաքին մակերեսով հարթակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 12032024-11-0039/:
Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Վալերի Մանուկյանին` վերոհիշյալ ինքնակամ շինությունները ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: 
Համայնքի ավագանին 2024թ. ապրիլի 12-ի թիվ 677-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված շինությունները և վերջիններիս սպասարկման հողամասը քաղ. Վալերի Ազատի Մանուկյանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման IV բաժնի դրույթները`

1.Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց, 1-ին նրբ․ թիվ 8/1 հասցեում ինքնակամ կառուցված շինությունները, մասնավորապես՝ 5․7922քմ արտաքին մակերեսով պարիսպը, 14․0521քմ արտաքին մակերեսով հարթակը և վերջիններիս սպասարկման 109․8քմ հողամասը, համապատասխանաբար, 26830 դրամ, 97634 դրամ և 750407 դրամ արժեքներով օտարել քաղ. Վալերի Ազատի Մանուկյանին:
2.Կնքել հողի և շինությունների առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Վալերի Մանուկյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել 750407 /յոթ հարյուր հիսուն հազար չորս հարյուր յոթ/ դրամ, 900405051450 հաշվարկային հաշվին` 26830 /քսանվեց հազար ութ հարյուր երեսուն/ դրամ, 97634 /իննսունյոթ հազար վեց հարյուր երեսունչորս/ դրամ վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված հողամասի և շինությունների նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
3)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner