Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 107
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 մարտի 2020 թվականի N 107

ԴԻԼԻՋԱՆԻ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՆՐԲ. ԹԻՎ 20/2 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

   Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Հրայր Հայկազի Բաղդասարյանը` Դիլիջանի Անդրանիկի փողոց 1-ին նրբ. թիվ 20 հասցեին կից կառուցված բնակելի տան և վերջինիս սպասարկման հողամասի իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով: Համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ Դիլիջանի Անդրանիկի փողոց 1-ին նրբ. թիվ 20 հասցեին կից կառուցված բնակելի տունը և տնտեսական շինությունը կառուցվել են դեռևս 1999-2000 թվականներին: Նշված բնակելի տան և տնտեսական շինության շինարարության թույլտվության, ինչպես նաև զբաղեցրած հողամասի հատկացման փաստաթղթղային հիմքերը պահպանված չեն: Հանձնաժողովը նշում է, որ բնակելի տան տվյալները չեն հակասում քաղաքաշինական նորմերին, զբաղեցրած հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ: Բնակելի տունը և տնտեսական շինությունը փաստացի զբաղեցնում են 400.0քմ հողամաս, որի նկատմամբ քաղ. Հրայր Հայկազի Բաղդասարյանը ձեռք է բերում սեփականության իրավունք Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի ուժով /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/:
   Ելնելով  վերոգրյալից  և  ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008թ. նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն որոշման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 48-րդ կետի պահանջներով`

1. Վերը նշված բնակելի տանը, տնտեսական շինությանը և 400.0քմ հողամասին տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Անդրանիկի փողոց 1-ին նրբ., թիվ 20/2:
2. Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց 1-ին նրբ., թիվ 20/2 հասցեի բնակելի տան, տնտեսական շինության և 400.0քմ հողամասի նկատմամբ ճանաչել քաղ. Հրայր Հայկազի Բաղդասարյանի(ծնվ. 11.06.1959) սեփականության իրավունքը:
3. Պարտավորեցնել քաղ. Հրայր Բաղդասարյանին.
1) Դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստր պետական կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ  սեփականության  իրավունքը  պետականորեն  գրանցելու  նպատակով:
2) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2019թ. նոյեմբերի 18-ի թիվ 159-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner