Դիլիջանի համայնքապետարան է դիմել Դիլիջան քաղաքի Գետափնյա, փողոց շենք 76, բնակարան 3 հասցեի բնակիչ Նելլի Սավիլովան՝ հայտնելով, որ Դիլիջանի քաղաքապետի 1997 թվականի հուլիսի 29-ի թիվ 262 որոշման մեջ թյուրիմացաբար սխալ է տեղի ունեցել՝ «Սավիլովա Նելլի Իվանի» փոխարեն գրվել է «Սավիլովա Նելլի Իվանովնա», «Միկիլչենկո Արտյոմ Վլադիմիրովիչի» փոխարեն՝ «Միկիչշևնկո Արտյոմ Վլադիմիրի»: Քաղաքացին խնդրել է կատարել համապատասխան ուղղում:
ՈՒսումնասիրությունից պարզվել է, որ Դիլիջանի քաղաքապետի 1997 թվականի հուլիսի 29-ի թիվ 262 որոշման մեջ «Սավիլովա Նելլի Իվանի» փոխարեն գրվել է «Սավիլովա Նելլի Իվանովնա», «Միկիլչենկո Արտյոմ Վլադիմիրովիչի» փոխարեն՝ «Միկիչշևնկո Արտյոմ Վլադիմիրի»:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 27.1-րդ կետի պահանջներով`
1.Դիլիջանի քաղաքապետի 1997 թվականի հուլիսի 29-ի թիվ 262 որոշման մեջ կատարել փոփոխություն՝ «Սավիլովա Նելլի Իվանովնայի» փոխարեն կարդալ «Սավիլովա Նելլի Իվանի», «Միկիչշևնկո Արտյոմ Վլադիմիրի» փոխարեն՝ «Միկիլչենկո Արտյոմ Վլադիմիրովիչ»։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: