Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Աննա Ղազարյանը` իր սեփականությունը հանդիսացող, Դիլիջան քաղաքի Մ․ Կալինինի փողոց, թիվ 177/7 հասցեի 0.002հա և Մ․ Կալինինի փողոց, թիվ 177/8 հասցեի 0.002 հա մակերեսներով հողամասերի միավորման արդյունքում առաջացած 0.004հա հողամասին հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1.Դիլիջան քաղաքի Մ․ Կալինինի փողոց, թիվ 177/7 հասցեի 0.002հա և Մ․ Կալինինի փողոց, թիվ 177/8 հասցեի 0.002հա մակերեսներով հողամասերի միավորման արդյունքում առաջացած 0.004հա հողամասը հասցեակոչել Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Մ․ Կալինինի փողոց, թիվ 177/7 հասցեով:
2.Պարտավորեցնել քաղ. Աննա Ղազարյանին.
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: