Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 90
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 638
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 դեկտեմբերի 2018 թվականի N 638

ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 2 ՀԱՍՑԵԻ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Արմեն Ռումենի Ֆրանգուլյանը` Դիլիջան քաղաքի 1-ին փողոցի թիվ 2 հասցեի, իրենց սեփականությունը հանդիսացող բնակելի տան 550.0քմ տնամերձ հողամասի ճշտված սահմաններով հատակագիծը հաստատելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված տնամերձ հողամասի մակերեսը և սահմանները երբևէ փոփոխությունների չեն ենթարկվել իսկ հողամասի հատակագծի ուրվագծային չափերը ենթակա են ուղղման /փոփոխման/, քանի որ վերջինս չի համապատասխանում հողամասի իրական սահմաններին: Այդ նպատակով, հողամասի սեփականատիրոջ միջոցներով իրականացվել է տարածքի սահմանների ճշգրիտ չափագրություն պետական որակավորում ունեցող անձի կողմից: Ըստ վերջինիս ներկայացրած հողամասի գլխավոր հատակագծի, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անհրաժեշտ է իրականացնել սահմանների ճշտում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`

1. Հաստատել Դիլիջան քաղաքի 1-ին փողոցի թիվ 2 հասցեի, քաղ. Արմեն Ֆրանգուլյանին, Կարեն Ֆրանգուլյանին և Լիլի Առուստամյանին պատկանող բնակելի տան տնամերձ 550.0քմ հողամասի ճշտված սահմաններով գլխավոր հատակագիծը /կցվում է հողամասի հատակագիծը/:
2. Պարտավորեցնել սեփականատերերին.
1) Դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստր պետական կոմիտեի սպասարկման գրասենյակ` վերոգրյալ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն վերագրանցելու նպատակով:
2) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>>  օրենքի և համայնքի ավագանու 2017թ. նոյեմբերի 30-ի թիվ 130-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner